Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կապ ունի սիսեռը ոչխարի ու «Իլիականի» հետը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սիսեռը լոբազգիների ընտանիքի հատիկավոր խոտային մշակաբույս է: Տարածված անուններն են՝ Վոլոժյան ոլոռ, հունական ոլոռ, ոչխարի ոլոռ, նոհուտ: Սիսեռի սերմերը, որոնք օգտագործվում են սննդում, հատկապես տարածված են Մերձավոր Արևելքում և այս տարածքի ուտեստների` հումուսի և ֆալաֆելի պատրաստման հիմքն են հանդիսանում: Սիսեռի սերմերը հիշեցնում են խոյի կամ ոչխարի գլուխը, ունեն ուռուցիկ, կոպիտ մակերես: Մշակովի ոլոռի հայրենի երկիր է համարվում Սիրիայի հյուսիս-արևելքը, որտեղ աճում է նրա նախնին` Cicer reticulatum-ը: Ներկայումս վայրի տեսքով այդ խոտաբույսը չի հանդիպում, բայց, որպես մշակաբույս, աճում է աշխարհի ավելի քան 50 երկրներում: 13,5 միլիոն հա տարածքում է աճեցվում սիսեռը: Հավաքված բերքի ավելի քան 90 % -ը բաժին է ընկնում Հարավային Ասիային, որից Հնդկաստանին բաժին է ընկնում դրա 72 %-ը, Պակիստանին` 10%ը և այլն։

Սիսեռը ամենահին մշակովի լոբազգիներից մեկն է։ Մերձավոր Արևելքում այն սկսել են աճեցնել ավելի քան 7 հազար տարի առաջ: Ըստ ամենայնի, այդ բույսի սելեկցիան տեղի է ունեցել Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքներում, որտեղ էլ աճել է այդ բույսի վայրի նախնին: Մ.թ.ա. 9-րդ դարի վերջին մարդիկ արդեն կա՛մ մշակել են այդ բույսը իր բնական սահմաններից դուրս, կա՛մ էլ գնել են այն, ինչի մասին վկայում են նեոլիթյան Թել էլ-Կերխ բնակավայրերի (մ.թ.ա. 10-րդ դար) և Աբու Հուրեյրա (մ.թ.ա. 10-րդ դար) բնակատեղիների պեղումները: Սիսեռ հայտնաբերվել է նաև Իերեխոնի նախնական խեցեգործական շերտերում (մ.թ.ա. մոտ 6500)։ Եվրոպայում սիսեռի հետքի մասին ամենավաղ տեղեկությունները սկսվել են ուշ նեոլիթից. սիսեռի առանձնակի նմուշներ են հայտնաբերվել հունական Թեսալիայի պեղումների ժամանակ (մ.թ.ա. 5500): Բրոնզե դարում ՝ մ.թ.ա. 2800-ից 1300-ն ընկած ժամանակահատվածում, այդ մշակաբույսի տարածման ուղիներն արդեն բավականին լավ են նշմարվում:

Սիսեռ սկսել են աճեցնել Կրետեում, Եգիպտոսում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Պակիստանում և Հնդկաստանում: Վերջին դեպքում սիսեռը խիստ արժանի տեղ է զբաղեցրել ազգային խոհանոցում, ինչը մինչև Միջագետքում սիսեռի հետքի հայտնագործությունից առաջ սխալ կարծիք էր առաջացրել, որ այդ մշակաբույսը ծագել է հենց Հնդկաստանում (մասնավորապես, Նիկոլայ Վավիլովն է եկել նման եզրակացության 1930-ականներին): Ամենավաղ գրավոր աղբյուրը, որտեղ նշված է սիսեռի հատիկի մասին, «Իլիականն» է. բանն այն է, որ Հոմերոսի կյանքի ժամանակ այդ լոբազգին Հունաստանում լավ հայտնի է եղել: Հռոմեացիները ծանոթ են եղել սիսեռի մի քանի տեսակների հետ և դրանցից պատրաստել են շիլա, որը կոչվել է «պուլս»: Սիսեռը կերել են նաև հում կամ բոված, ինչպես ժամանակակից մարդիկ գետնանուշ են ուտում: Ընդհանուր առմամբ, սպիտակուցներով հարուստ այդ ընդեղենը համարվել է աղքատների սնունդ, քանի որ նրանք ամեն օր միս կամ ձուկ ուտելու հնարավորություն չունեն: Ցիցերոնի նախնիները ստացել են Սիսեռ մականունը հավանաբար այն պատճառով, որ նրանցից մեկի քիթը խիստ հիշեցրել է սիսեռ:

Իր քաղաքական կարիերայի սկզբում հռետորը հրաժարվել է իր այդ մականունը փոխելու խորհրդից և կանխատեսել, որ իր անունը մի օր կդառնա ավելի հայտնի և հարգված, քան այն ժամանակ հայտնի քաղաքական գործիչների՝ Սկավրայի և Կատուլայի անունները: Պլինոս Ավագը սիսեռը կապել է Վեներայի հետ և կարծել, որ այն բուժում է սեպտիկ վերքերը, խթանում է դաշտանը, միզամուղ միջոց է և օգնում է բուժել երիկամների քարերը: Հին հռոմեացի բժիշկ Գալենը պնդել է, որ այդ բույսի հատիկները նպաստում են սերմնաբջիջների ձևավորմանը, և դրանք ավելի շատ կալորիաներ ունեն, քան լոբին, բացի այդ, չեն հանգեցնում վքնածության: 9-րդ դարի սկզբին Կառլոս Մեծը սիսեռը հայտարարել է համընդհանուր մշակաբույս: Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ սիսեռն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards