Արդարադատության ընկալումներն՝ ըստ Խաչիկ Ասրյանի
ANALYSISՎերջին 20 տարում Հայաստանում անցկացված բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր երկրում անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, հայ հասարակությունը կարևորում է արդարության և իրավունքի գերակայության հարցը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում դատաիրավական համակարգը թե նախկինում, թե հիմա ամբողջությամբ չի աշխատել ի շահ ՀՀ քաղաքացու: Հաճախ սերտաճած լինելով գործադիր իշխանության հետ՝ դատական համակարգը մշտապես ունեցել է վստահության դեֆիցիտ, ինչը շղթայաբար իր բացասական ազդեցությունն է ունեցել թե տնտեսության զարգացման, թե երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման վրա: Գաղտնիք չէ նաև, որ նման իրավիճակը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ հանցագործություններ ոչ միայն չեն բացահայտվել, այլև դրանք ավելացել են անպատժելիության մթնոլորտի պատճառով: Խոսքը գերազանցապես համակարգային կոռուպցիայի և կաշառակերության մասին է: Պետական միջոցների յուրացումը մեր երկրում միշտ էլ ահռելի չափերի է հասել՝ արգելակ հանդիսանալով երկրի առաջընթացի համար: Այս կոնտեքստում՝ խնդրի լուծման իր դեղատոմսն է առաջարկում դիցուք Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցությունը:
Քաղաքական ուժի առաջնորդ Խաչիկ Ասրյանը վստահ է, որ սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից՝ Հայաստանի անկախության օրվանից մինչև հիմա, պետք է իրականացվի Ազգային արդարադատություն, որը կվերաբերի.
• Պետական բյուջեի յուրացմանը
• Պետության վերցրած վարկերի յուրացմանը
• Պետությանը ցուցաբերած օգնությունների յուրացմանը:
Հայաստանում ազգային արդարադատություն իրականացնողը պետք է լինի Հայաստանի Վարչապետին կամ Հայաստանի Նախագահին կից պետական ժամանակավոր հանձնաժողովը կամ պետական ժամանակավոր կոմիտեն: Հայաստանում ազգային արդարադատությունը բոլոր թալանչի հանցագործների համար պետք է իրականացվի բացառապես օրենքի դիկտատուրայով: Հայաստանն իր օրինապաշտ քաղաքացիների համար միշտ պետք է լինի արդարության, զարգացման ու բարգավաճման երաշխավոր և հենարան:
1
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
2
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
3
2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards
4
Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
5
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...



