Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Մահացել է Ադոլֆ Մանթաշյանը

SOCIETY

Ապրիլի 9-ին կյանքից հեռացավ բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը:

Աադոլֆ Մանթաշյանը ծնվել է Երևանում՝ 1932թ. օգոստոսի 16-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է 1956թ., երբ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես լավագույն շրջանավարտ, հրավիրվել աշխատելու Քիմիական տեխնոլոգիաների պրոցեսների և ապարատների ամբիոնում: 1958թ. նա գործուղվել է Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որպես ասպիրանտ, որտեղ և ճանաչված գիտնական Արամ Նալբանդյանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանել թեկնածուական դիսերտացիան:

Անգնահատելի են Ադոլֆ Մանթաշյանի ծառայություններն ակադեմիկոս Արամ Նալբանդյանի կողմից ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադրման գործում, որը 1975թ. Վերակազմավորվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի: Այստեղ նա իրականացրել է իր հիմնական հիմնարար գիտական աշխատանքները և պաշտպանել է դոկտորական դիսերտացիան:

1973թ. միչև օրս Ադոլֆ Մանթաշյանը եղել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ, 1987- 2006թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակահատվածը բարդ էր ինչպես գիտական հանրության, այնպես էլ Հայաստանի համար առհասարակ: Այդ դժվար իրավիճակում Ադոլֆ Մանթաշանի գլխավորությամբ և ինստիտուտի կոլեկտիվի ջանքերով հաջողվել է շարունակել գիտական աշխատանքը և պահպանել ինստիտուտի դիմագիծը:

2007-2011թթ. Ադոլֆ Մանթաշյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:

Ադոլֆ Մանթաշյանի գիտական գործունեությունը հիմնականում ուղղված էր բարդ, բազմափուլ քիմիական ռեակցիաների կինետիկային, որոնք ընթանում են ազատ ռադիկալների մասնակցությամբ, այրման քիմիական պրոցեսին, լուսա- և լազերաքիմիական պրոցեսներին, ածխաջրածինների օքսիդացման ռեակցիաների սառը բոցերին և  տատանումներին: Նա ճանաչված գիտնական է ածխաջրածինների օքսիդային փոխարկման գազաֆազ ռեակցիանների բնագավառում: Աշխատանքները, որոնք իրականացվել են նրա անմիջական ղեկավարությամբ, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում:

Ադոլֆ Մանթաշյան քիմիկոս գիտնականին բնորոշ էր հիմնարար գիտական հիմնախնդիրների համադրումը գործնական խնդիրների հետ: Գիտական նշանակալի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել հետևյալները.

Արամ Նալբանդյանի հետ համատեղ մշակվել է ազատ ռադիկալների սառեցման (մատրիցային մեկուսացում) նոր, արդյունավետ կինետիկական եղանակ էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիայի համակցմամբ:

Տվյալ եղանակի կիրառմամբ առաջին անգամ բացահայտվել է  ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ շղթայական ռեակցիաների ազատ ռադիկալները:

Հաստատվել է ոչ գծային ռեակցիաների պերօքսիդային ռադիկալների միջև որոշիչ դերակատարությունը ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ ռեակցիաներում:

Առաջարկվել է ածխաջրածինների օքսիդացման գործնականորեն նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս  պարաֆինային և օլեֆինային ածխաջրածինների օքսիդացումը դիտարկել միևնույն տեսանկյունից:

Ածխաջրածինների օքսիդացման արդյունքում մշակվել են արտադրական կարևոր միացությունների ստացման եղանակներ, ինչպիսիք են էթիլենը, պրոպիլենը և դրա օքսիդները:

Առանձնակի ուշադրության է արժանի Ադոլֆ Մանթաշյանի կողմից ստեղծված նոր գիտական ուղղությունը՝ պնդաֆազ և գազաֆազ անօրգանական միացությունների փոխակերպումն ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների ազդեցությամբ: Մշակված մոտեցումը նոր հնարավորություններ է ստեղծում մետաղական հանքային հումքի վերամշակման գործում, որը ներառում է ծծումբ պարունակող միացություններ և օքսիդներ: Դրա հիման վրա մշակվել է պերլիտի և քվարցիտի մաքրման արդյունավետ եղանակ:

Ադոլֆ Մանթաշյանը հատուկ ուշադրություն էր դարձնում երիտասարդ կադրերի պատրասմանը: 1963-1976թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի Տեսական քիմիայի ամբիոնում: Շուրջ 15 տարի հասարակական հիմունքներով ղեկավարել է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը:

Ճանաչված գիտնականի, արժանապատիվ քաղաքացու, բարյացակամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում:

ՀՀ ԳԱԱ նախագահություն

ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia