Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Համառոտ տեղեկություններ անցնող շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

ANALYSIS

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ամփոփումը՝ անցնող շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում թերևս մամուլում և սոցիալական ցանցերում ամենաքննարկված թեման դարձել էր այն, որ  ադրբեջանցի զինվորականները  Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, և գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։

Թեմային անդրադարձել է ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը, նշելով, որ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը  ահաբեկչության և բարբարոսության մի ձև է:

Թեմայի վերաբերյալ ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասել  է, թեցուցանակը, որի վրա ադրբեջանցիները գրություն են թողել,  տեղադրված էր վաղուց չգործող սննդի օբյեկտի մոտ: Իրավասու մարմինները քննում և վերլուծում են տեղի ունեցածը, և, բնականաբար, ռուս խաղաղապահների հետ համապատասխան միջոցառումներ նախատեսվում են՝ նման դեպքերը բացառելու համար: Ավանեսյանը նաև ընդգծել է , որ  տեղի ունեցածը  հոգեբանական գրոհ է Ադրբեջանի կողմից՝ Արցախում բնակվողների շրջանում հնարավորին վախի մթնոլորտ ստեղծելու համար

Միջադեպի վերաբերյալ փորձագետները հիմնականում նշել են, որ Ադրբեջանը նմանօրինակ սադրանքների միջոցով փորձում է ցույց տալ, թե վերահսկում է իրավիճակն Արցախի ողջ տարածքում։

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը հայտարարել է , որ Արցախի իշխանությունները նորմալ, լավ աշխատում են, իսկ Հայաստանում իշխանությունները խճճված են, այնտեղ խոր ճգնաժամ է, մինչդեռ Արցախում ճգնաժամը չկա:Այս հայտարարությունը արցախյան օգտատերերի շրջանում դարձել էր քննարկման առարկա։ Օգտատերերը նշում էին, որ Բադասյանը՝ շատերի  պես,  պաշտոն ստանալուց հետո դարձել է նախագահ Հարությունյանի պաշտպանը, մինչդեռ ժամանակին նրան սուր քննադատում էր։

Շաբաթվա ընթացքում մամուլում տեղեկություններ է շրջանառվել, որ Արցախի նախկին ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, անցնում է պետությանը 100-120 մլն դրամի չափով հասցված վնասի ինչ-որ  քրեական գործով։ Նշենք, որ պաշտոնական մեկնաբանություն այս գործի հետ կապված , ոչ Արցախյան, ոչ էլ ՀՀ իշխանությունները դեռ չեն հայտնել։

arcakh24.info լրատվական կայքը հայտնել  է, որ ապրիլի 4-ին կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի վրա հարձակվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանը: Միջադեպի պատճառը պատերազմից հետո ստեղծված «Дезертиры и уклонисты. Դասալիքները» ֆեյսբուքյան խմբում տեղադրված  Տիգրան Հարությունյանի նկարն է,որտեղ  գրառման հեղինակը հարցնում էր, թե որտե՞ղ է գտնվել պատերազմի ժամանակ այդ անձը:

Պատգամավոր Արամ Հարությունյանը պարզաբանել է հրապարակումը, նշելով, թե որտեղ զինկոմիսարիատը նախատեսել է, այնտեղ էլ եղբայրը ծառայության է անցել՝ ընդգծելով, որ վերջինս նաև ապրիլյան պատերազմի մասնակից է։

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 10-ին, Ստեփանակերտի Զանգակատուն-հուշակոթողի մոտ կայացել է «Վերջ ցեղասպանությանը» խորագրով բողոքի ակցիա՝ ի հիշատակ Մարաղայի կոտորածի 29-րդ տարելիցի։

Մարաղայիի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ ԱՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է,  որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն։

Ապրիլի 9-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի, Լիբանանի և ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միությունների համագործակցությամբ իրականացվող ճամբարի փակման արարողությունը, որին ներկա էին ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամներ Դավիթ Իշխանյանը, Վահագն Դադայանը,  ԱՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը։ Միջոցառման ժամանակ Բալասանյանը հայտարարել է, որ չնայած մենք գտնվում ենք նեղ վիճակում, բայց շատ արագ հետ ենք բերելու այն ինչ կորցրել ենք և ունենալու ենք այն, ինչ-որ  ունեինք մինչ սեպտեմբերի 27-ը ։

Արցախում սոցիալական աջակցության դիմումների մերժման պատճառների վերաբերյալ, ապրիլի 4-ին, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պարզաբանումներ է ներկայացրել ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արաքսյա Գրիգորյանը, ով մասնավորապես նշել է, որ քաղաքացիների դիմումների մերժման հիմնական պատճառը կապված է անձնագրային ծառայության կողմից որոշակի չկատարված աշխատանքների հետ: ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու բոլոր հանգամանքները։

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում գտնվող նախկին գյուղատնտեսական քոլեջի վթարային շենքը ապամոնտաժվել է՝ պուրակ կառուցլու նպատակով, այդ մասին հայտարարել է   փոխքաղաքպետ Սամվել Ղուլյանը։ Նշենք , որ Ացախի բնակչության շրջանում բավականին մեծ դժգոհություն կա, մարդիկ ստեղծված իրավիճակում գերադասում են այդ հատվածում տեսնել բազմաբնակարան շենք, այլ ոչ թե պուրակ։

Ռուսական խաղաղապահ զորախումբ

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում գազատարի վնասված հատվածի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից Արցախ տեղափոխված մարդասիրական օգնության առաքումը Ասկերանի շրջանի Խանացախ գյուղ:

Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմանդամ ընտանիքներին, ներքին տեղահանվածներին և գաղթականներին հանձնել են ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, կերակուր պատրաստելու գազայրիչներ, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր՝ ավագ լեյտենանտներ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և Թովմաս Սեյրանի Թովմասյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում հետմահու շնորհելու մասին:

Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ։Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հանրապետության ներքին անվտանգության ապահովման վերաբերվող մի շարք հարցեր։

Նույն օրը  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽՔ Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։

Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։

Իսկ ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Քննարկվել են պատերազմից հետո նյութական վնասների փոխհատուցման վերաբերյալ  հարցեր։

Ապրիլի 9-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանն հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ վարչապետը ընդգծել է , որ կարևոր է համարում , որ ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև պետք է կիսվի Արցախի նախագահի հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագրին։

ԱՀ  արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է , որ այն ինչ կատարվում է Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ, միջազգային և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է։ Այդ ամենը պետական բարձրագույն մակարդակում ահաբեկչություն և ավազակապետություն։ Ըստ Բաբայանի , չի բացառվում ,որ գերիների օրգանները Ադրբեջանը  վաճառում է։

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Ռըտայոն ընդգծել է , որ մեծ ցանկություն ունի Արցախ այցելելու, և մաղթել է , որ Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ։

ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Թուրալ Գյանջալիևի այն հայտարարության առթիվ, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում, նշել է, որ ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա։

Արցախի քննչական կոմիտեից տեղեկացրել  են, որ Մարտակերտից տեղահանվածների ցուցակներում կեղծ տեղեկություններ մտցնելով՝  պետությունից հափշտակվել է 23.750.000 դրամ։

Ապրիլի 5-ին ԱՀ դատախազությունից հայտնել են, որ  Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի ղեկավար Սևակ Բաղդասարյանը ներքին տեղահանված քաղաքացիների աջակցման ծրագրի շահառուների ցուցակներում կեղծ տվյալներ ներառելով պետությանը պատճառել է 83.100.000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Մի քանի օր անց՝ ապրիլի 8-ին , նույն գերատեսչությունը տարածել է հայտարարություն, որ քրեական գործի նյութերում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության արարք Ավետարանոցի համայնքապետին չի վերագրվել։

Դատախազության մեկ այլ հայտարարությունից տեղեկանում ենք, որ  շմոլ գազի թունավորման դեպքերի վիճակագությունը Արցախում այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է շմոլ գազից թունավորման 39 դեպք, որից 32-ը` Ստեփանակերտ քաղաքում, 4-ը՝ Ասկերանի, 2-ը` Մարտակերտի շրջաններում և անչափահաս երեխայի մահվան 1 դեպք` Մարտունու շրջանում: Արցախի գլխավոր դատախազությունը մտահոգիչ է համարում վերը նշված ցուցանիշները։

ԱՀ դատախազության ապրիլի 8-ի տարածած հաղորդագությունից տեղեկանում ենք, որ անցած տարի արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ։ Ըստ նրանց, աճին  նպաստող պայման է հանդիսացել  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները:

ԱՀ ԱԻՊԾ ից տեղեկացնում են, որ ապրիլի 8-ին Ջրականի շրջանում փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը  ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է ունեցել կազմակերպության անդամների, Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես), Լոյոլա իրավաբանական դպրոցի իրավունքի և ցեղասպանության կենտրոնի, ԱՄՆ Հարավ-արևմտյան իրավաբանական դպրոցի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մարդու իրավունքների կլինիկայի ներկայացուցիչների հետ:

ՄԻՊ-ը անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ զեկույցներին՝ ընդգծելով դրանցում ամփոփված տեղեկատվությունը համապատասխան մարմիններին ներակայացնելու կարևորությունը:

ԱՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը հայտարարել է , որ ՀՀ բուհերում արցախցի դիմորդների համար շուրջ 60 անվճար տեղ է նախատեսվել։

 ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է , որ արցախցիների մոտ 3 միլիարդ վարկային պարտավորություններ ներվել են վարկային և բանկային կազմակերպությունների կողմից։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է  բնակարանների վարձավճարների անտրամաբանական բարձրացման խնդրի կարգավորման տարբերակներ: Քննարկվող և հավանական տարբերակներից է այն, ըստ որի՝ բնակվարձերն անտրամաբանորեն բարձրացրած անբարեխիղճ տանտերերը չեն օգտվելու պետական սոցիալական աջակցության ծրագրերից՝ մասնավորապես կոմունալ վճարների փոխհատուցումից։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում։ Բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան։

ԼՂ հակամարտության մասին

Ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման օրակարգը ներառել է  հարցեր, որոնք վերաբերվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զրույցի ընթացքում  առարկայական դիտարկվել են խաղաղության ապահովման, անվտանգության և տարածաշրջանի սոցիալտնտեսական աստիճանական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների ընթացքը:

Ապրիլի 10-ին հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ և Թուրքիայի նախագահները, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Կողմերի կարծիքով՝ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքն անհրաժեշտ է ակտիվացնել:

Ադրբեջանի նախագահ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բեն Ահմեդ Ալ-Ուսայիմինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը իրենք լուծել են միակողմանի կարգով։

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել  ՄԱԿ ԳՔ տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է  այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետևանքով արցախահայության առջև ծառացել են հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ:

Ապրիլի 5-ին հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունըհայտարարություն է տարածել, որի համաձայն՝  Սան Վիտո դեյ Նորմանի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն հայտարարել է , որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, ինչպիսիք են՝ Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը կամ Մատաղիսում վանդալիզմի ենթարկված Սուրբ Եղիշեն: Պատգամավորը միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ, որ ԼՂ եկեղեցիները ոչնչացվեն։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը հայտարարել է , որ Ռուսաստանը կարող է ավելի շուտ ձգտել պահպանել ԼՂ հակամարտությունը, քան լուծել այն: Նրա խոսքերով ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը հետաքրքրված են դրանով։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին:Նրա խոսքերով, տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` հնարավորություն կա  իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան։

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy