«Գեղեցիկ». Մարինկա Խաչատրյանի գարնանային կերպարը
LIFEԴերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մաինկան սեւ հագուստ է կրում՝ պատառոտված ջինսե տաբատ, շապիկ։ Դերասանուհին արձակել է մազերն ու գլխարկով է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց, ժամացույց եւ պայուսակ։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Գեղեցիկ», «տարբերվում ես»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, ջինսե տաբատ էր կրում, շապիկ եւ հետաքրքիր պիջակ։ Մարինկան արտահայտիչ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, վզնոց։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ սիրուն», «էլեգանտ»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



