Իջևանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել
SOCIETYԱպրիլի լույս 4-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Իջևանի փողոցներից մեկում եղևնիներ են գողանում։
Տեղեկության օպերատիվ իրացման արդյունքում եղևնիները գողացած անձինք չէին հասցրել շատ հեռանալ դեպքի վայրից։ Նրանք Իջևանյան փողոցում հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին բաժին։
Հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեց նաև նրանց մեքենան։ Բերման ենթարկված 38 և 41 տարեկան տղամարդկանցից կրտսերը խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունն ինքն է արել։
Եղևնիները հայտնաբերվել են։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



