Իրանն արգելել Է ամերիկյան արտադրության 227 ապրանքների ներմուծումը
SOCIETYԻրանը սահմանել Է ներկրման համար արգելված ամերիկյան արտադրության 227 ապրանքների ցուցակը, տեղեկացնում Է «Արմենպրեսե-ը՝ հղում անելով իրանական PressTV հեռուստաալիքին:
Նշվում Է, որ ցուցակը կազմվել Է պատժամիջոցների չեղյալ հայտարարման սպասման պայմաններում, ինչը կարող Է արտասահմանյան արտադրանքի հոսք առաջացնել տեղական շուկա: Իրանի առեւտրի աջակցման պետական կազմակերպությունը ամերիկյան ապրանքները բոյկոտելու մասին համապատասխան հրահանգ Է ուղարկել երկրի մարզեր:
Ցուցակը ներառում Է ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ ծամոն, սիգարետներ, կենցաղային տեխնիկա, ինչպես նաեւ տանկեր եւ զրահամեքենաներ:
Հոկտեմբերին Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կառավարությունից պահանջել Է «դիմադրության Էկոնոմիկայիե մեխանիզմներ մշակել՝ սահմանափակելու համար որոշակի ապրանքների ներկրումն այն բանից հետո, երբ պատժամիջոցները հանվեն:
Չնայած ամերիկյան պատժամիջոցների տեւական գործողությանը, ամերիկյան ապրանքները, այդ թվում՝ պարենամթերքը, զովացուցիչ ըմպելիքները, սիգարետները, Իրան են թափանցում մաքսանենգ ճանապարհով, նշում Է հեռուստաալիքը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակըե լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները:
Լուսանկարը`Reuters



