Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Անվտանգություն․ Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին

ANALYSIS

Ստորև ներկայացնում ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ամփոփումը՝ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Նախորդ շաբաթ, հանգստյան օրերին,  լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ  դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՌԴ-ն ակտիվ մասնակցություն ունի գերիների փոխանակման գործընթացում և հույս ունի ավարտին հասցնել գործընթացը։

Նշենք, որ գերիների փոխանակման շրջանակներում հայրենիք են վերադարձել շուրջ 70 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ 200 գերի ունենք։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով ռազմագերիների թեմային,  հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

Ապրիլի 7-ին, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ևս նշել է, որ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների ավարտից հետո գերիների և պահվող անձանց հարցը դեռևս լուծված չէ։ Նա հավելել է, թե ուրախ է, որ այդ հարցի շուրջ ՌԴ նախագահի հետ ոչ մի հակասություն չունեն։

Հաջորդ օրը, ապրիլի 8-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին փակել են ՊՆ մուտքերը ու նշել՝ այս անգամ պայքարը երկարաժամկետ է։ Անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը տեղեկացրել է, որ երկար ժամանակ լռությունից հետո նորից գործողութունների են դիմելու։ Նախորդ անգամ, երբ հարազատները փակել էին ՊՆ մուտքերը, նախարարը խոստումներ էր տվել, իսկ մեկ ամիս անց դրանք չեն իրագործվել, հարցերն առ այսօր չեն լուծվել, ուստի ստիպված են նորից ՊՆ-ի մոտ հավաքվել։ 

Նույն օրը, կեսօրին, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու ու ակնկալվում էր, որ հայ գերիներ  կարող են վերադառնալ Հայաստան։ Ինքնաթիռի՝ Բաքվից շարժվելուց հետո պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր, որ հայրենիք պետք է վերադառնա հայ ռազամագերիների հերթական խումբը:

Ինքնաթիռն Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո պարզվել է, որ դատարկ է՝ առանց գերիների։ Դա առաջացրել է օդանավակայանի տարածքում հավաքված ծնողների զայրույթը, ովքեր շարժվել են դեպի ՊՆ շենք՝ միանալու անհետ կորած զինվորների հարազատների ակցիային։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են ՊՆ շենքի տարածքում, բոլոր մուտքերը փակած պահելով։

Ապրիլի 9-ին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, թե Ռուստամ Մուրադովը գնացել էր, որ գերիներին Հայաստան ուղեկցեր։ Սակայն նրա խոսքով՝ «ինչ-որ խոչընդոտներ են եղել, որի պատճառը դեռ չի կարող հնչեցնել»։ Եվ հռետորական հարց էր հնչեցրել՝ եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պիտի գնար Բաքու։

Սակայն Մուրադովն էլ, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն չի եղել և տարածված տեղեկությունը պրովոկացիա է՝ բնակչությանը մոլորեցնելու նպատակով։

Ապրիլի 9-ին, Շիրակի մարզի գերիների հարազատներն էլ իրենց հերթին փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Պահանջը ՝ իրենց հարազատների վերադարձն է։ Գերիների հարազատները փակել են նաև Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը, որի հետևանքով  խախտվել է ուղևորափոխադրումների գրաֆիկը։

Շիրակի մարզում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ Երևանում, ՊՆ շենքի տարածքում անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շարունակել են գրեթե ամբողջ օրը ամբողջ օրը փակ պահել ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չէին տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան շենքից։

Անհետ կորածների և գերիների հարազատները պահանջել են հանդիպում պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի հետ։  Կեսօրից հետո, հանդիպում է տեղի ունեցել ԳՇ պետի հետ, ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից հետո, ՊՆ շենքից դուրս եկած քաղաքացիները լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից։ Չնայած այդ ամենին, հարազատները բացել են երեկվանից փակ պահած ՊՆ շենքի մուտքի դարպասը։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին ՄԻՊ-ը դիմել է ԵԽ Նախարարների կոմիտե:

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Շաբաթվա սկզբնամասում Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանը  մերժել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին` Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։

Նշենք, որ նիստը կայացել է ապրիլի 2-ին, որի ժամանակ 2 միջնորդություն է քննարկվել։ Բացի վերոհիշյալ միջնորդությունից, դատարանը քննել է նաև հայցվոր կողմի միջնորդությունը, որով կողմը խնդրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկել։ Այսինքն` դատարանը մերժել է ճանաչել իրավահարաբերության բացակայությունը, որով Գասպարյանն աշխատանքից ազատվել է վարչապետի առաջարկությամբ, բայց առանց ՀՀ նախագահի կողմից վարչական ակտի ընդունման։

ՀՀ վարչական դատարանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պահանջում է դատարանից՝ պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Ապրիլի 7-ին, հայկական օրաթերթերից մեկը տեղեկություն է հաղորդել այն մասին, որ ԶՈՒ կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե ռեֆորմներ են լինելու, այլ անձնական խնդիր է դրվել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատելու բանակից։

Թերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի և Արտակ Դավթյանի  կողմից այս օրերին քննարկվում է բանակային կորպուսները խոշորացնելու հարցը, ստեղծելու մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների: Այդ կերպ Արտակ Դավթյանը փորձում է պատժել այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը:

Անդրադառնալով նշված թեմային, ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրել է, որ վենդետայի լուրն իրականությանը չի համապատասխանում, ոչ մի գեներալ բարձրաստիճան զինվորական պաշտոնից կամ աշխատանքից չի ազատվել։

Ինչ վերաբերում է բանակային կորպուսների խոշորացմանը, Ասատրյանը նշել է, որ զինված ուժերում կառուցվածքային փոփոխությունները հանրայնացման ենթակա չեն:

Սյունիքի մասին

Շաբաթվա սկզբնամասում լրատվական կայքերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ  Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշներով մեքենայի ուղղությամբ։ ԶԼՄ-ների հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատել է այդ  տեղեկությունը։

Քաղաքապետը նշել է, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի վերաբերյալ և համապատասխան գործողություններ կատարվել են։

ՀՀ ՄԻՊ-ը այս միջադեպի առնչությամբ նշել է, որ  ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Նաև միջադեպի մասին տեղեկությունները ՄԻՊ-ը առանձին ուղարկել է միջազգային կառույցներին, ինչպես նաև ներառել անվտանգության գոտու հայեցակարգում։

Այլ թեմաներ

Նախորդ շաբաթ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդանիկ Քոչարյանն ասել էր, թե հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի, և 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ինքն ընդամենը ծավալուն ելույթ կունենա։

Թեմայի շրջանակներում կայքերով տեղեկություն տարածվեց այն մասին, որ իշխանությունն ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չհրապարակելու որոշում է կայացել ոչ թե գաղտնիության պատճառաբանությամբ, այլ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պատճառով, ով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը, իսկ քննիչ հանձնաժողովում նրան տրվել են բազմաթիվ հարցեր, որոնց վերջինս  կա՛մ չի պատասխանել, կա՛մ պատասխանել է մասամբ և կցկտուր։

Դավթյանի կողմից տրված պատասխաններն առաջացրել են նոր հարցադրումներ, որոնք, սակայն, պատասխաններ չեն ստացել։

Ապրիլի 6-ին վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Հիշեցնենք, որ Կարապետյանը 2018-ի իրադարձություններից հետո էր նշանակվել Փաշինյանի խորհրդական։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա եղել է Զու հետախուզության վարչության պետը։ 2016-ին Կարապետյանը պաշտոնանկ  է արվել Սերժ Սարգսյանի կողմից։

Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։

ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան հայտնել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ։

ՌՏՀԴԾ-ից նաև չեն բացառել ՀՀ-ին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, մասնավորապես՝ «Օրիոն-Է» երկարատև թռիչքի հետախուզական համալիրների մասին է խոսքը, իսկ հայկական կողմից համապատասխան դիմում լինելու դեպքում պատրաստ են այն դիտարկել սահմանված կարգով։

Ապրիլի 7-ին, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կլինի։ Նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի ու  սահմանված կարգով ներկայացվելու է ՀՀ ԱԺ։

Նույն օրը Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթացը է սկսվել:

Փորձագիտական շրջանակները այս հայտարարության առնչությամբ իրենց դժգոհությունն են հայտնել, նշելով, որ չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական: Հանրային լսումներ, քննարկումներ, պարզ մատչելի տեղեկատվություն... ոչինչ չկա: Կան խոստումներ, հայտարարություն և ուրիշ ոչինչ:

ՀՀ կառավարությունը առաջարկներ է ներկայացրել նաև մի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան, կառավարությունն առաջարկել է սպայական և շարքային տարբեր կոչումների համար տարբեր տարիքային շեմեր: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ մարտի 25-ի նիստում:

ՊՆ անցուդարձի մասին

Sputnik Արմենիան պաշտպանության և առողջապահության նախարարություններ հարցումներ էր ուղարկել՝  հասկանալու համար, թե զոհվածների և դատաբժշկական փորձաքննության անձանծ դիերի ու մասունքների թվային ինչ տվյալներ կան։ Ներկայացնում ենք պատասխանները։ ՀՀ ՊՆ-ից կայքի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։

Այդ թիվը վերաբերում է և՛ զինծառայողներին, և՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։

Առողջապահության նախարարությունից էլ հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է եղել 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ։

Փորձագետների կարծիքով՝  այսպիսի հակասող թվեր շրջանառելը մի նպատակ ունի. վերջնականապես բոլորին խառնել ու չթողնել մտքում հստակ թիվ ունենալ, թե ի վերջո քանի զոհ ունենք։

Անդրադառնալով մեր ԶՈւ-ում տեղի ունեցող անցուդարձին, նշենք, որ ողջ շաբաթվա ընթացքում տարբեր զորամիավորումների զորամասերում  անցկացվել են մարտական, կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ, մարտական հրաձգության պարապմունքներ, տարբեր մասնագիտական վարժանքներ, իրականացվել են պլանային ստուգումներ։

Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել, առավել շատ լուսաբանվել են ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված խնդիրների թեմաները, ՊՆ շենքի տարածքում տեղի ունեցող զարգացումները։

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy