Անվճար բժշկական օգնության համակարգում պացիենտները հաճախ իրենց զգում են ինչպես թենիսի մրցաշարում. ՄԻՊ
BLOG«Անվճար բժշկական օգնության համակարգում պացիենտները հաճախ իրենց զգում են ինչպես թենիսի մրցաշարում։ Նրանց մի հաստատությունից մյուսն են ուղարկում՝ առանց արդյունքի»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հրապարակած ամսագրին տված հարցազրույցում։
Այս անգամ Հայաստանի առողջապահական համակարգին նվիրված ամսագրում Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Հայաստանի առողջապահական ոլորտի մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին՝ սկսած անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետությունից, բյուրոկրատական քաշքշուկներից վերջացրած իրազեկման պակասով։
Հ.Գ. Ամսագիրը 70․000-ից ավելի տպագիր տարբերակով տարածվում է աշխարհի ավելի քան 30 երկրով, իսկ էլեկտրոնային տարբերակով հասնում է մինչև 100.000 մարդու:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



