Yerevan, 04.February.2026,
00
:
00
BREAKING


Նոր ընտրական օրենսգրքով իշխանությունները չեն թողնում որ քաղաքական էլիտա ձևավորվի

POLITICS

Եթե ինչ-որ ֆորսմաժոռ չլինի ապա ընտրությունները անպայման լինելու են՝ այս մասին լրատվական ռադիոյի եթերում հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կա որևէ  վտանգ, որ ընտրությունները չեն կայանա  պատգամավորը պատասխանել է․ «Գիտեք, ես նման վտանգ չեմ տեսնում, ինչ որ ֆորսմաժոռի հնարավորություն,  ֆորսմաժոռը մի բան է, որը չպլանավորված է  և եթե ինչ-որ ֆորսմաժոռ չլինի ապա ընտրությունները անպայման լինելու են, և ես  տեսնում եմ, որ լինելու են, բոլոր ուժերն էլ պատրաստվում են ընտրություններին, կան այդպիսի  լուրեր, որ հնարավոր է ընտրություններ չլինեն, բայց այսօր ստեղծվել է իշխանությանը ձեռնտու իրավիճակ և ինչո՞ւ նրանք պետք է ընտրություններ չանեն»։ Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխությանը  Էդմոն Մարուքյանը ասել է, որ իրենք  վատ են վերաբերում այդ փոփոխություններին․ «Իշխանութունը  այդ փոփոխություններով լուծեց մի քանի հարց՝ առաջինը, որ իրենք ուզում են հավաքել  շատ լոյալ, շատ հլու-հնազանդ  պատգամավորների թիմ, ովքեր որևէ պարագայում իրենց ֆրակցիայից  դուրս չեն գալու ինչ էլ որ լինի,  այսինքն թիմը թարմացնում են, և լոյալ մարդկանց են ուզում բերել, իսկ ռեյտինգային ընտրակարգով չեն կարող պլանավորել թե ում են բերում  քանի որ չգիտեն  թե այդ տարածքից ով կարող է ընտրվել, կընտրվի նա, ով որ այդ տարածքից շատ ձայն կհավաքի։ Երկրորդը այն է, որ ընտրությունների  մոտիվացիան են գցում, որ մասնակցության թիվը  նվազի, իսկ նվազ մասնակցության թվի մեջ իրենց ունեցած ադմինիստրատիվ ռեսուրսով տարած տոկոսով ձայները ավելի մեծ են քան մասնակցության մեծ թվի մեջ։ Մյուսը՝ չեն թողնում, որ որևէ ձևով նոր քաղաքական էլիտա ձևավորվի, որովհետև, օրինակ ռեյտինգային ընտրակարգով անցած ընտրությունների ժամանակ շուրջ 1500 մարդ մասնակցել է որպես թեկնածու իսկ այսօր փակ ցուցակներ են  և այդ թեկնածուներն էլի կլինեն, բայց նրանք  առանձին մասնակցող չեն  այդ ընտրություններին, և հետևաբար այդ էլիտան չի կարող ձևավորվել ժողովրդի կողմից այլ այդ էլիտան ձևավորվում է օրինակ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինքն է որոշում։ Եվ ընդհանրապես տրամաբանությունն է խախտվում  տեսեք թե ինչ է տեղի ունենում՝  ժողովուրդը պետք է ընտրեր  պատգամավորներ, ովքեր պետք է ընտրեին վարչապետ, հիմա  չկա նման բան,  ընտրության արդյունքներով որոշվելու է, թե ով կլինի վարչապետ, իսկ վարչապետը կորոշի, թե ովքեր են պատգամավորները։ Իսկ պատգամավորները լինելու են այն առաջին օղակը, ովքեր մոտ են կանգնած ժողովրդին, ժողովուրդը ունի մատչելիություն  նրանց մոտ հարցեր բարձրացնելու։ Հիմա, երբ որ պատգամավորը պարտական լինի ժողովրդին և ոչ թե վարչապետին,  ապա նա որևէ առումով ժողովրդի  դարդով չի զբաղվելու  և ապրելու է վարչապետին դուր  գալու դարդով, որ հաջորդ ագամ էլ ընտրվեն։ Եվ Հայաստանում առաջին անգամ եղավ ընտրական օրենսգրքի փոփոխություն առանց ընդդիմության համաձայնության»։

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers