Սիրելի կանայք, ձեր գոյությամբ գեղեցկացրեք և ժպիտներով լցրեք աշխարհը. Արման Վարդանյան
SOCIETY«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ.
«Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Ցանկանում եմ անսահման սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն, ժպիտներ, եթե արցունքներ, ապա միայն ուրախության:
Սիրելի՛ մայրեր, դուք եք այն հիմնասյունը, որ վառ է պահում հայ կնոջ կեցվածքը, ընտանիքի արժեհամակարգը, մեր ազգի ավանդույթները, ամուր կամքն ու ոգին։ Ձեր նվիրումի, հայրենասիրության ու առաքինության շնորհիվ` դաստիարակում եք հայրենասեր սերունդ, որ պատրաստ է դիմակայելու յուրաքանչյուր դժվարության։
Սիրելի՛ կանայք, ուժե՛ղ եղեք, երջանի՛կ եղեք ձեր առողջ ու ամուր ընտանիքներում։ Ձեր գոյությամբ գեղեցկացրեք և ժպիտներով լցրեք աշխարհը…»:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



