Վարանդայի շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն
SOCIETYՋրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:
Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



