Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի

SPORT

ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերը լավ առիթ են ևս մեկ անգամ անդրադառնալու հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներին։ Ինչ թարմացումներ է արել հեղինակավոր Transfermarkt-ը, որ ֆուտբոլիստների արժեքն է բարձրացել, որոնցը՝ նվազել․ ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-10-ը։



Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների տասնյակը միանձնյա գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հեղինակավոր Transfermarkt պարբերականը նրա արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Այս արժեքը պորտալը թարմացրել է 2020-ի դեկտեմբերի 29-ին։ Իսկ հայ ֆուտբոլիստի երբևէ ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է հեռավոր 2016-ին, երբ նա գնահատվում էր 37 միլիոն եվրո։ Արժեքի անկումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Մխիթարյանի տարիքով․ նա արդեն 32 տարեկան է, ինչը երիտասարդ չես համարի ֆուտբոլիստի համար։ Չնայած 2016-ի համեմատ ֆուտբոլիստի արժեքը նվազել է, բայց այն ստաբիլ է վերջին տարիների համար։



2-րդ տեղում, ըստ Transfermarkt-ի, Հայաստանի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է՝ 3,5 միլիոն եվրոյով։ Ադամյանի արժեքը թարմացել է այս տարվա փետրվարին և նվազել է նախորդ տարվա մարտի համեմատ, երբ նրա արժեքը 5 միլիոն եվրո էր։ Դա հայ ֆուտբոլիստի երբևէ ամենաբարձր տրանսֆերային արժեքն էր համարվում։



3-րդ տեղում Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն է։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։ Սա նշանակում է, որ Բայրամյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է նախորդ՝ 2,8 միլիոն եվրոյի համեմատ։ Ի դեպ, 3 միլիոն եվրոն մեր ֆուտբոլիստի ամենաբարձր տրանսֆերային արժեքն է երբևէ։



Հայաստանի ազգային հավաքականի վերջին խաղերին փայլուն խաղով աչքի ընկած Տիգրան Բարսեղյանը Transfermarkt-ի լավագույն տասնյակի 4-րդ տեղում է։ Նրա արժեքը 1,5 միլիոն եվրոյից բարձրացել է 2 միլիոնի։ Սա ղազախական «Աստանայի» հայ ֆուտբոլիստի համար ամենաբարձր տրանսֆերային արժեքն է, որն այսպիսի խաղով, վստահ ենք, միայն բարձրանալու է։



5-րդ տեղ․ Նորբերտո Բրիասկո Բալեկյան։ Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկոյի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է նախկին 475 հազար եվրոյի փոխարեն հասնելով 1,5 միլիոն եվրոյի։ Սա ևս ֆուտբոլիստի ամենաբարձր տրանսֆերային արժեքն է։



Ռուսական «Խիմկիի» հայ ֆուտբոլիստ Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքը նույնպես բարձրացել է։ Նախկինում Կորյանը գնահատվում էր 800 հազար եվրո, իսկ վերջին թարմացված տվյալներով Transfermarkt-ը նրա արժեքը հասցրել է 1 միլիոն եվրոյի։



Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Վարազդատ Հարոյանի արժեքը վերջին ժամանակներս կայուն է․ 800 հազար եվրո։ Սա, սակայն, մեր պաշտպանի համար ամենաբարձր տրանսֆերայինարժեքը չէ։ Ամենաբարձրը եղել է 2019-ին, երբ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում էր 1,2 միլիոն եվրո։ Բայց եկեք համաձայնեք, որ Հարոյանը հիանալի խաղեր անցկացրեց հավաքականի կազմում, ինչը կարող է նպաստել նրա տրանսֆերային արժեքի վերանայմանը։



8-րդ տեղում Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն է։ Transfermarkt-ը նրան գնահատում է 650 հազար եվրո՝ նախկին 450 հազարի փոխարեն։ Իսկ Էդուարդի ֆուտբոլային կարիերան դեռ առջևում է։



9-րդ տեղում Հայաստանի հավաքականի արագավազ ֆոտբոլիստ Կամո Հովհաննիսյանն է 600 հազար եվրոյով։ Այս թիվը, սակայն նվազում է Կամոյի համար․ նախկինում նա գնահատվում էր 700 հազար եվրո։ «Կայրաթի» հայ ֆուտբոլիստի համար ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 2019-ին, երբ նա գնահատվում էր 1 միլիոն եվրո։



Լավագույն տասնյակը եզրափակում է «Կայսարի» հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը։ Նրա արժեքը բարձրացել է՝ հասնելով 600 հազար եվրոյի։ Ավելի վաղ նրա արժեքը 450 հազար եվրո էր։ Նույնքան է գնահատվում նաև 21-ամյա Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը, որն, անկասկած, դեռ կշարունակի բարձրանալ։



Իսկ Հայաստանի ազգային հավաքականի մյուս նորեկ, ԲԿՄԱ-ի 19-ամյա ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը Transfermarkt-ի ներկայացրած արժեքնեով հայ ֆուտբոլիստների 56-րդ հորիզոնականում է․ նա գնահատվում է 175 հազար եվրո՝ նախկին 125 հազարի փոխարեն։

Նշենք նաև վերջերս հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիտների տրասնֆերային արժեքները․

Էդգար Բաբայան– 500 հազար եվրո
Հովհաննես Համբարձումյան – 500 հազար եվրո
Անդրե Չալըշըր – 400 հազար եվրո
Ալեքսանդր Կարապետյան – 300 հազար եվրո
Տարոն Ոսկանյան – 300 հազար եվրո
Դավիդ Յուրչենկո – 250 հազար եվրո
Վբեյմար Անգուլո – 250 հազար եվրո
Սոլոմոն Իմե Ուդո – 250 հազար եվրո
Հակոբ Հակոբյան – 250 հազար եվրո
Կարեն Մուրադյան – 225 հազար եվրո
Արտակ Գրիգորյան– 200 հազար եվրո
Սերոբ Գրիգորյան – 200 հազար եվրո
Արսեն Բեգլարյան – 175 հազար եվրո
Անատոլի Այվազով – 175 հազար եվրո
Հայկ Իշխանյան – 175 հազար եվրո
Արթուր Միրանյան – 125 հազար եվրո

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year