Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԱՊՐԻԼԻ)․ Հան­վել է մո­րու­քի հար­կը, հայտ­նա­բեր­վել է ԴՆԹ-ի կո­դը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հայաստան՝ Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության հիմնադիրների օր, Հունաստան ՝ Անկախության օր, Թայլանդ՝ Չակրայի օր, Ռուսաստան՝ Քննչական աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1869 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:

1890 –ծնվել է խորհրդահայ իրավաբան Ստեփան Քեչեկյանը:

1904- Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման, սակայն Հրայր Դժոխքն իր մարտիկներով կարողացել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:

1921 - վախճանվել է նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցը։

1956 -ծնվել է հայկական արմատներով խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր Իգոր Սարուխանովը:

1980 -ծնվել է հայազգի ռուս լրագրող, «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ:

2004-տեղի է ունեցել աննախադեպ ցրտահարություն, գրեթե ամբողջությամբ փչացել է ծիրանի բերքը, մասամբ վնասվել են դեղձի այգիները, բանջարեղենի դաշտերը:

2005-Բելգիայի Կորթրիկ քաղաքում բացվել է «Արտաքսում, հետապնդում և ոչնչացում» թեմայով ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին:

2009 -վախճանվել է խորհրդահայ օդաչուփորձարկող Էդուարդ Յոլ յանը:

2015-«System of a Down» ռոք խումբը սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր համերգաշարը:

2016-ապրիլ յան պատերազմի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հրադադարը հիմնականում պահպանվել է: 2017–վախճանվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:

ԱՇԽԱՐՀ

1199 – Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ զոհվել է Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:

1320 -Արբրատյան վանքի աբբաների գլխավորությամբ հոգևորականները և բարոնները ստորագրել են Արբրատյան հռչակագիրը, որը հաստատել է Շոտլանդիայի անկախությունը:

1483 –վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:

1520 –վախճանվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը:

1528 –վախճանվել է գերմանացի նկարիչ, մաթեմատիկոս Ալբրեխտ Դյուրերը:

1712 - Նյու Յորքում սկսվել է ստրուկների ապստամբություն:

1748 –Իտալիայում սկսվել են Պոմպեյի պեղումները։

1772 -Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը չեղարկել է Պետրոս 1-ինի մտցրած մորուքի հարկը:

1776 -ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմում տեղի է ունեցել Բլոկ-Այլենդի ճակատամարտը:

1810 -ծնվել է անգլիացի բնաբան Հենրի Գոսսեն, որը ստեղծել է առաջին ակվարիումը:

1814 -Նապոլեոն 1-ինը հրաժարվել է գահից, Ֆրանսիայում վերականգնվել է Բուրբոնների տոհմի գահակալությունը:

1820 -ծնվել է ֆրանսիացի ծաղրանկարիչ, գրող, լրագրող, լուսանկարիչ և օդագնաց Նադարը (իսկական անունը՝ Գասպար Ֆելիքս Տուրնաշոն):

1826- ծնվել է ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Գյուստավ Մորոն:

1829 –վախճանվել է նորվեգիացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելը:

1896 - Աթենքում սկսվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:

1899 - Մոսկվայում երթուղի է դուրս եկել առաջին տրոլեյբուսը։

1909-ամերիկացի հետազոտող Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասել է Հյուսիսային բևեռ։

1909 -համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ըստ որի, անկախացել է Բուլղարիան:

1917 - ԱՄՆ-ը մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։

1924-Իտալիայում կայացած ընտրություններում ջախջախիչ հաղթանակ են տոնել ֆաշիստները:

1928 -ամերիկացի բիոքիմիկոս Ջեյմս Դյուի Ուոտսոնը Ֆրենսիս Կրիկի հետ համատեղ գաղտնազերծել է ԴՆԹ-ի կոդը:

1938 -գիտնական-քիմիկոս Ռոյ Պլանկետտը հայտնագործել է պոլիտետրաֆտորէթիլենը՝ տեֆլոնը:

1941 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ներխուժել է Հարավսլավիա և Հունաստան:

1974 - ԱԲԲԱ խմբի Waterloo երգը դարձել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող:

1984 -Կոկոսյան կղզիների բնակիչները հանրաքվեով քվեարկել են կղզիները Ավստրալիային միացնելու օգտին:

1985 -ամերիկացի Ուիլ յամ Շրյոդերը դարձել է մոլորակի առաջին մարդը, որը դուրս է գրվել հիվանդանոցից արհեստական սրտով:

1992 –վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը:

1994 - խոցվել և վթարի է ենթարկվել Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվել է 10 մարդ, որոնց թվում՝ Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, որոնք դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ է դարձել Ռուանդայի ցեղասպանության։

2010 -Ղրղզստանում սկսվել են «Ապրիլ յան դեպքերը»՝ պետական հեղաշրջումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia