Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր կյանքը թողել ենք ինքնահոսի, պետությունը՝ նույնպես. առանց դասեր քաղելու, առանց խրատվելու․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարի ապրիլի չորսին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Ըստ ավանդույթի, տոնական այդ օրը սեղանին պետք է լինի ներկած հավկիթ, չամիչով և տարբեր չրերով փլավ, տապակած կանաչի, ձուկ, կանաչեղեն, թխվածք և այլն։ Բայց կարևոր է տոնի հոգևոր խորհուրդը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Զատիկ անվամբ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

Առհասարակ, մենք՝ հայերս, մշտապես հպարտանում ենք այն հանգամանքով, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, մենք հպարտանում ենք մեր հազարամյա վանքերով ու եկեղեցիներով, մեր դարավոր պատմությամբ: Մենք առհասարակ գլուխ գովելու հետ մեծ սեր ունենք։ Մենք, մենք, բայց մեր ամենօրյա կյանքը ցույց է տալիս, որ մենք հեռացել ենք իրական արժեքներից, հեռացել ենք Աստծուց, հավատքից, անում ենք բաներ, որոնք բնորոշ չեն ոչ միայն քրիստոնյա մարդուն, այլ մարդուն առհասարակ։ Մենք կորցրել ենք մեր արժանապատվության, մեր հավատի, հարգանքի ու սիրո սերմը։ Դարձել ենք եսակենտրոն, չենք զատում կարևորն անկարևորից, ուրացել ենք մեր հավատը։ Յոթ «մահացու» մեղքերն ենք գործում՝ առանց ապագայի մասին փոքր-ինչ մտածելու։ Հպարտանում ենք սին արժեքներով։ Նախանձում ենք, երբ մեր հարևանն ավելի լավ է ապրում, առանց մտածելու, թե ինչ դժվարությամբ է նա ձեռք բերում ամեն մի իրը, որ կյանքում նա էլ իր պայքարն է մղում՝ իր զավակներին ու իրեն բարեկեցիկ կյանքով ապահովելու համար։ Որկրամոլ ենք, երբեմն տպավորություն է, թե ստամոքսով ենք առաջնորդվում, կարևորը կուշտ լինենք։ Տոնական բոլոր օրերին խանութներում հերթեր են գոյանում, բանական մարդու համար անհասկանալի, անընդունելի հերթեր ուտելիքի համար։ Մենք հոգևոր տոն ենք նշում, բայց առաջնահերթություն տալիս սննդին, իսկ մեր հոգին, մեր սիրտը ո՞վ պետք է սնի։ Բարկանում ենք ամեն առիթով, չենք հանդուրժում, երբ մեզ մի բան են սովորեցնում, ճիշտ ճանապարհը ցույց տալիս։ Ագահ ենք, դա ամեն հարցում է դրսևորվում, հատկապես, երբ խոսքը ստամոքսի և գումար կուտակելու մասին է։ Անասելի ծույլ ենք՝ ընտանիք կազմելու, պետությունը զարգացնելու հարցում ևս։ Այսքանից հետո կիրքը գուցե որպես մահացու մեղք էլ չդիտվի։ Մեր կյանքը թողել ենք ինքնահոսի, պետությունը՝ նույնպես։ Առաջ ենք գնում առանց դասեր քաղելու, առանց խրատվելու։

Առաջնային տեղ ենք տալիս ուտելուն, ցանկացած տոն մեզանում կորցրել է իր հոգևոր խորհուրդը, դրանք վերածվել են կերուխումի օրերի։ Տեսնես ինչո՞վ ենք արդարացնում սուպերմարկետներում պայքարը ձվի համար։ Եթե զատկական մեր սեղաններին չլիներ ներկած հավկիթ, դրանով իմաստազրկվելո՞ւ էր տոնի խորհուրդը։ Իհարկե, ոչ։ Բայց այդ ի՞նչ պայքար էր, ի՞նչ մենամարտ հանուն մեկ տուփ հավկիթի։ Մեր կյանքի, առօրյայի այս տեսակ շարունակությունը ստիպում է կասկածել՝ գուցե մենք 44-օրյա պատերազմ չենք վերապրել, գուցե հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր գերիներ չունենք։ Գուցե մեր երկրում չկան այլևս չլուծված խնդիրներ, մեր սահմաններն ապահով են, կյանքն՝ անհոգ, գուցե... գուցե... Լավ մի անմեղ հարց՝ «յո՞ երթաս, հայ ժողովուրդ»։ Ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում, մինչև ե՞րբ այսպես։ Ողջախոհ լինենք մեր կայացրած որոշումներում, նախընտրենք բարին՝ վատը կամենալու փոխարեն, սիրենք ու հարգենք մեզ շրջապատող մարդկանց, մի բուռ ենք մնացել: Դադարենք իրար այսչափ ատելուց, այսչափ պախարակելուց: Ախր, էլ ի՞նչ ունենք կորցնելու, մենք ամենակարևորը կորցրել ենք, այլևս որևէ տոն առաջվանը չի լինելու՝ առանց մեր տղաների: Մայրերն ու հայրերն այսուհետ առաջին հերթին Եռաբլուրում և գերեզմանատներում են նշելու յուրաքանչյուր տոն, սրանից մեծ ցավ կարո՞ղ է լինել:

Կառուցենք հզոր պետություն, բուժենք մեր կողքին ապրող տղաների հոգևոր ու մարմնական վերքերը, սփոփենք ծնողներին, որոնք իրենց որդիներին են կորցրել, թիկունք դառնանք նրանց ու նրանց զավակներին, որոնք ապրելու են թե՛ իրենց, թե՛ իրենց հայրերի փոխարեն: Իսկ վերջում ամփոփենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Սուրբ Զատիկի առիթով շնորհավորական ուղերձից մի հատվածով. «...Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների, նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը։ ...Քրիստոս հարություն է առել և մեզ պարգևել զորությունը նորոգելու մեր հոգիները, մեր կյանքը։ Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման։ Հարության հրաշքը կենսագործենք մեր երկրում ու կյանքում։ Ջերմ իղձերով փարված մնանք մեր հարազատ բնօրրանին՝ մեր հողին, ջրին, մեր օջախին, կանխելու համար արտագաղթը հայրենիքից և հզորացնելու մեր պետությունը»։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia