Ջաբրայիլ մտնելու փորձ կատարելու ժամանակ բերման են ենթարկվել ադրբեջանցի չորս տղամարդիկ
SOCIETYՖիզուլիի շրջանի չորս տղամարդ, ովքեր փորձել են մուտք գործել Ջաբրայիլի շրջան, բերման են ենթարկվել, հաղորդում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ֆիզուլիի շրջանի բնակիչները՝ Սալիմ Գասիմովը և Էլչին Աբդուլլաևը, հարբած վիճակում մեքենաներ վարելով, փորձել են մեքենայով հասնել Ջաբրայիլի շրջանի այն տարածք, որը դեռ ականազերծված չէ։ Նրանց ավտոմեքենաներում եղել են ուղևորներ։ Բոլորը բերման են ենթարկվել: Իրավախախտների նկատմամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



