Քրիստինա Եղոյանի նուրբ կերպարը Մոսկվայից
LIFEԵրգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Քրիստինան սպիտակ հագուստ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Մեկնաբանությունների հատվածում Քրիստնան նշել է, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։

Ավելի վաղ երգչուհին պատասխանել էր հետեւորդներին հետաքրքրող հարցերին։ Քրիստինայի երկրպագուներից մեկը հարցել էր․ «Ձեր ամուսնուն կընտրեի՞ք, եթե նա աղքատ լիներ»։ Ի պատասխան՝ Քրիստինան գրել էր․ «Այո, կընտրեի, որովհետեւ հարաբերություններում կարեւորում եմ սերն ու նվիրվածությունը, իսկ հարուստ կամ աղքատ լինում են հոգով, ոչ թե գումարով»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



