Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ամբողջական ադամանդե մատանի. ո՞վ կհամարձակվի գնել ու նվիրել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերի համար ադամանդե մատանի հասկացությունը նշանակում է ձեռքի մատի կլոր զարդ, որը կազմված է ինչ-որ թանկարժեք մետաղի օղակից, օրինակ՝ ոսկուց, արծաթից կամ պլատինից, և որի վրա տեղադրված են մեկ կամ մի քանի հղկված ադամանդե քարեր: Նման պատկերացումը ջարդել և իրենց պատկերացրած ադամանդե մատանին են կյանքի կոչել Ժնևյան հանրահայտ Shawish զարդագործական տան ոսկերիչները: Նրանք հանրությանն են ներկայացրել ամբողջական ադամանդից պատրաստված մատանի: Այս պահին աշխարհում չկա նման ապրանքի այլ օրինակ, չկա ամբողջովին մեկ ադամանդից պատրաստված մատանի: Այն եզակի է և, որպես արդյունք, զարդերի պատմության մեջ այդ մատանին արժեքի և անսովորության չեմպիոն է: Արտադրանքի մոտավոր գինը կազմում է մոտ 70 միլիոն դոլար (43 միլիոն ֆունտ), և դա զարմանալի չէ, քանի որ մատանու ընդհանուր քաշը 150 կարատ է:

Բարձր որակավորում ունեցող մասնագետների մի խումբ, որոնց շարքում եղել են հենց իրենք` Shawish ընկերության համասեփականատերեր եղբայրներ Մուհամեդ և Մեյդի Չավեսները, աշխատել են մի ամբողջ տարի, որպեսզի ստեղծեն այդ գլուխգործոցը: Այդքան ժամանակ է պահանջվել հաշվարկների, ուրվագծման, ինչպես նաև զարդի փորձարկման համար: Զարդագործների փորձառության, բարձր տեխնոլոգիական սարքերի և հատուկ լազերային տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ հնարավոր է դարձել փոխել քարի մոլեկուլային կառուցվածքը և մատանի ստանալ մեկ ամբողջական ադամանդից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել լույսի ճառագայթների բեկման ազդեցությանը՝ լույսի ադամանդային անդրադարձումների խաղին, որի համար պատասխանատու են ադամանդի՝ վարպետորեն հղկված նիստերը: Մատանին ստեղծելուց հետո, որպեսզի բացառվի նման զարմանալի մատանի ստեղծելու կրկնօրինակումը, և ելնելով տեխնոլոգիայի եզակիության վերաբերյալ տարբեր պահանջներից՝ Shawish ընկերությունն արտոնագրել է ամբողջական ադամանդե մատանի ստեղծելու եղանակը:

Ադամանդե մատանին համընդհանուր ցուցադրման է ներկայացվել 2011 թվականի ապրիլի 14-ին, Լոնդոնում տեղի ունեցած Bottaccio 2011 ցուցահանդեսում: Հետագայում գովազդի նպատակով այդ մատանու ճշգրիտ պատճենն ուղարկվել է շրջագայության խոշոր քաղաքներով, որոնց թվում են Կաննը, Մոսկվան, Սեուլը: Մատանին խնամքով պահվում է բանկերից մեկում գտնվող պահարանում: Ամբողջական ադամանդե մատանին մեկ այլ անգամ հրապարակայնորեն ցուցադրվել է 2012 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցած Baselworld զարդերի և ժամացույցների ցուցահանդեսում: Այս զարդը ստեղծվել է որպես սիրո և ամուսնության խորհրդանիշ հանդիսացող ամուսնական մատանի և անմիջապես դարձել է մոլորակի ամենահարուստ ընտանիքների յուրաքանչյուր աղջկա գրեթե անհնար երազանքը. յուրաքանչյուրն է երազում ամուսնության օրը մատին ունենալ զարդագործական նման թանկ և էլեգանտ գլուխգործոց: Հետաքրքիր է, թե արդյոք կգտնվի՞ որևէ մեկը, որը կհամարձակվի իր սիրելիին նվիրել այդպիսի թանկարժեք նվեր: Սպասենք դրան:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46