Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Նա խամրեցրել է հայ ժողովրդի բոլոր լուսավոր էջերը. ինչպե՞ս խուսափել վերջնական կործանումից․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արկադի Տեր-Թադևոսյանը կենդանի լեգենդ է, զինվորական, ով կերտեց հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Կոմանդոսի անունն ասոցացվում է Շուշին ազատագրելու և հայ ժողովրդին Եռատոն նվիրողի հետ։ Վերջին օրերին հասկանալի պատճառներով ու պաթոսով շատ մարդիկ գրում են, որ մենք Կոմանդոսին Շուշի ենք պարտք, որ անպայմանորեն վերադարձնելու ենք Շուշին։ Ինչ խոսք, միանշանակ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք համարի, որքան էլ իր՝ հայրենիքի զգացում և ընկալում չունեցող համակիրների ու հետևորդների հետ կասկածի տակ դնի Շուշին հայկական լինելու անհերքելի փաստը, միևնույնն է, դրանից պատմությունը չի խեղվում, դրանից հայ ժողովրդի հավաքական իղձերն ու ձգտումները չեն փոխվում։ Այդուհանդերձ, Շուշին վերադարձնել ցանկացողներին հարցեր ունեմ՝ իսկ ի՞նչ եք անում այդ նպատակի համար։ Ցավով եմ արձանագրում, որ արդեն 4 ամիս է անցել պատերազմի ավարտից, Շուշին ու բազմաթիվ այլ բնակավայրեր կորցնելուց, բայց մենք, որպես հավաքական ազգ, դեռ ապրում ու գործում ենք նույն այդ Շուշին հանձնողի թելադրած օրակարգով։

Ո՞նց ենք Շուշին վերադարձնելու, երբ այսօր ձվի գնի կամ խանութից 10 հատ ձու ավել գնելու շուրջ ստեղծված իրարանցումը մի քանի անգամ ավելի մեծ է, քան ամեն օր հայրենիքի ինչ-որ մի կտորը կորցնելը։ Կրկնակի ցավով ինքներս մեզ խոստովանենք, ինքներս մեզ չխաբենք, պատրանքներով չապրենք, թե Շուշին մերն է լինելու, եթե կառչել ենք մի կիսագործչից, մի մարդուց, ում գոյությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում միայն ու միայն պարտությունների շարքի շարունակում է երաշխավորում։ Ո՞ւմ հետ ենք Շուշին հետ բերելու։ Նիկոլ Փաշինյանի՞։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, ո՞նց եք դա պատկերացնում։ Մարդն արդեն Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը չի պաշտպանում, Սյունիքի գոյությունն է վտանգի տակ, մենք մտածում ենք մեր մեջքը շտկելու և մեր պատմական հայրենիքի կորսված մասը վերականգնելու մասի՞ն։ Եվ զավեշտն այն է, որ մինչ մեր հասարակության մի մասն ատամները կրճտացնելով ելքեր է փնտրում ստեղծված վիճակից դուրս գալու համար, Նիկոլն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հերթական ստի, կեղծիքի չափաքանակն է բաց թողնում շրջակա միջավայր, մեղավորներ նշանակում, խոստումներ տալիս, գայլեր խեղդում։

Երբեք չեմ մտածել, որ նման տողեր կգրեմ, բայց պետք է ասեմ, քանի որ մինչև մենք մեզ հետ ազնիվ չլինենք, մինչև մենք մեզ չքննադատենք, մենք որպես ազգ ու պետություն, ապագա չենք ունենալու։ Իհարկե, այն, ինչ կասեմ, վերաբերում է ոչ թե այն մարդկանց, որոնք պայքարում են Նիկոլի իշխանության դեմ, այլ, մեծ հաշվով, այն մարդկանց, ովքեր լոյալ են ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի շուրջ և հետ։ Այսպես... Մի հավաքական ազգ, որը երեք տարի շարունակ հանդուրժում է այս ստի ու կեղծիքի իրականությունը, արդեն 6 ամիս հանդուրժում է տասնյակ հազարավոր զինվորների մահն ու հաշմանդամ դառնալը, հայրենիքի մի մասը թշնամուն նվիրելը, երկիրն այս վիճակին հասցնելը, ո՞նց է պատրանքներ հյուսում Շուշին վերադարձնելու մասին, ո՞նց է առհասարակ ուզում անվտանգ ու բարեկեցիկ ապրել, ո՞նց։ Մեր բոլորի աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ ու անտարբերությամբ Նիկոլը Հայկական երկու պետությունների հետ անում է այն, ինչ ուզում է։

Սա է իրականությունը, հակառակը պնդում ու համոզում են ինքն ու իր կողմնակիցները։ Նիկոլ Փաշինյանը խամրեցրել է հայ ժողովրդի բոլոր լուսավոր էջերը ու այն «ներկել» հազարավոր լուսավոր երիտասարդների, ազգի սերուցքի արյամբ։ Ամփոփենք. երբ կդադարենք սուպերմարկետներում ձվի կամ զուգարանի թղթի վրա հարձակվել, երբ ստամոքսը հայրենիքից կտարբերենք, երբ կռապաշտությունից ու անձի պաշտամունքից կձերբազատվենք, երբ հայրենիքի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կկտրենք, երբ իսկապես կիրագործենք «հող հանձնողին կհանձնենք հողին» տարիներով բոլորիս շուրթերից հնչած թեզը, այդժամ մենք, որպես ազգ ու պետություն, արևի տակ տեղ կունենանք, եթե ոչ, ապա արդար ու օբյեկտիվ կլինի անվերջ խարխափել Նիկոլի կամ նրա նման մեկ ուրիշի ստեղծած խավար իրականությունում։

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը մեր ազգի ամոթն ու խայտառակությունն են, և նրանց վերարտադրությունը Հայաստանն ու այն, ինչ մնացել է Արցախից, ամենակարճ ճանապարհով ու ամենասեղմ ժամկետներում տանում և շարունակելու է տանել վերջնական կործանում։ Այն, ինչ ասում եմ, առանց պաթոսի է, փաստարկված ու այլևս ապացուցելու կարիք չունեցող։ Եվ վստահ եմ՝ շատերի քիմքին հաճո չեն լինելու այս տողերը, սակայն դա մեր իրականությունը ավելի լավը չի դարձնում, մեր ազգի և պետության գոյությունն ավելի անվտանգ չի դարձնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market