Մաս 5. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
BLOGԴադարեցնել Հայաստանի համայնքների խոշորացման ապազգային և արատավոր ծրագիրը՝ վերադառնալով նախկին կառուցվածքին և զարկ տալ գյուղապահպանության ու գյուղատնտեսության զարգացմանը։
Վերականգնել Հայաստանի բոլոր համայնքների նախկին կառուցվածքը՝ հատկապես պահպանելով և կարևորելով գյուղը, գյուղական բոլոր համայնքների դերն ու նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում, և ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, Հայաստանում զարգացնել գյուղատնտեսության բոլոր ճյուղերը:
Ընդունել գյուղատնտեսության զարգացման պետական ռազմավարական ծրագիր՝ հիմքում դնելով Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը զրոյացնել: Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավելին, այս որոշման մեջ հստակ նշել, որ Հայաստանի գյուղական բոլոր համայնքներում բնակվող ընտանիքների կողմից մասնավորի և, կամ պետության առջև կուտակված ոռոգման ջրի և հողի հարկի պարտքերը զրոյացվում են:
Շարունակելի …
(Նախորդ հոդվածը՝ https://www.facebook.com/asryankhachik1970/posts/1397181700615433):
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



