Նոր սադրանք Ադրբեջանի կողմից (լուսանկար)
PHOTOԱդրբեջանը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասը: Այս մասին հաղորդում է -ը:
«Այս սադրիչ քայլը կոպիտ ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Միջազգային դերակատարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և առանձին` Ռուսաստանը` որպես Հայաստանի դաշնակից և զինադադարի երաշխավոր, պետք է պատշաճ կերպով արձագանքեն Բաքվի կողմից այս ծայրաստիճան կործանարար գործողությանը»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Ադրբեջանի հնագույն հողը` Զանգեզուրը, խաղալու է թյուրքական աշխարհը միավորող դեր»:

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



