Հրաչ Մուրադյան. ««Կիսաբաց լուսամուտներից» հետո նստում էի դիմահարդարման սենյակում ու լացում, մինչև սկսեցի հոգեբանների հետ աշխատել»
LIFEBlognews.am-ը գրում է.
Հրաչ Մուրադյանի առաջնեկը՝ «Կիսաբաց լուսամուտները», դարձավ 5 տարեկան։) Արդեն մի քանի տարի է, ինչ շատ հեռուստադիտողներ չեն պատկերացնում իրենց երեկոներն առանց «Կիսաբաց լուսամուտների»։ BlogNews-ը հետաքրքիր զրույց է ունեցել Հրաչի հետ, որի ընթացքում մի շարք բացահայտումներ է արել։ Հրաչը պատմել է մանրամասներ, որոնց մասին ոչ ոք չգիտի:)

-Հրաչ, արդեն 5 տարի է, ինչ «Կիսաբաց լուսամուտները» եթերում է։ Իսկ ինչպե՞ս սկսեցիք։
-Առաջին անգամ եմ պատմելու այս պատմությունը. որևէ մեկը չգիտի, որ ի սկզբանե «Կիսաբաց լուսամուտներն» ուներ 2 հաղորդավար՝ Հրաչը և Հրաչուկը (Հրաչուհի Ութմազյանը)։ Մենք աշխատանքները սկսել ենք 2010-ի մայիսից, դեկտեմբերի 13-ին մտել ենք եթեր։ Չուկը մասնակցել է նախապատրաստական բոլոր աշխատանքներին և առաջին եթերից միայն 1 շաբաթ առաջ է որոշել հրաժարվել, քանի որ մեծ քասթինգի արդյունքում ընտրվեց «Cosmopolitan» Հայաստանի խմբագիր։
Թոք շոու ունենալու իդեան «ATV»-ի ղեկավարությանն էր՝ Հրաչ Քեշիշյանինն ու Դավիթ Ավետիսյանինը։ Ես համաձայնեցի վարել «Կիսաբաց լուսամուտներն» այն նախապայմանով, որ հերոսներն իրական են լինելու, ոչ թե սարքած, ինչի փորձն ուներ հայկական հեռուստատեսությունը։ Այն ժամանակ մեր խմբագիրն Արթուր Սաֆարյանն էր՝ Արսեն Սաֆարյանի եղբայրը, հետո եկավ Արտակ Ալեքսանյանը։ Ընթացքում շատ քննարկումներ էինք անում և ինտեգրում սոցիալական այն ֆորմատը, որը կա։ Ի սկզբանե այն եղել է սոցիալական թոք շոու։ Հրաչն ինձ ասաց՝ ես ուզում եմ, որ մենք ունենանք հայկական Oprah Winfrey: Եթեր մտնելուց մի քանի ամիս անց մի գիշերը Հրաչը զանգեց ինձ ու ասաց՝ ինչ լավ է, որ ես տեսնում եմ իմ ուզածը։
Այն ֆորմատում, որում մենք հիմա տեսնում ենք «Կիսաբաց լուսամուտները», 2011-ի սեպտեմբերից է եղել։
-Ձեզ համար բա՞րդ էր այս ֆորմատը։ Մինչև «Կիսաբաց լուսամուտները» պատկերացնո՞ւմ էիք, որ Հայաստանում կա այդպիսի իրականություն։
-Ես ամեն նկարահանումից հետո հրաժարվում էի հաջորդից, որովհետև ֆիզիկապես այլևս չէի կարողանում. պատմություններն ինձ վրա շատ ծանր էին ազդում։ Ես չէի դիմանում այդ անարդարությանը, նստում էի դիմահարդարման սենյակում ու լացում, մինչև սկսեցի հոգեբանների հետ աշխատել և հասկանալ, որ եթե ես այդ ամենին կողքից չնայեմ, միշտ այդ պրոբլեմի մեջ եմ լինելու։ Նկարահանումները նաև ֆիզիկական պատրաստվածություն են պահանջում, քանի որ 1 օրում՝ ժամը 10-22-ը, 7 հաղորդում ենք նկարում։
Շարունակությունն այստեղ:
1
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
2
Statement by Archbishop Bagrat Galstanyan
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
IDBank warns about scams disguised as remote work



