Երևանյան հարսանիք. փեսան հարսի հետևից էր գնացել հեծանիվով (ֆոտո)
PHOTO
Tert.am-ը գրում է.
«Սիրո այս պատմության սկիզբը նույնքան յուրօրինակ է, որքան միությունը։ «Աննային առաջին անգամ տեսա ժայռի վրա»,- պատմեց փեսան՝ Ահարոնը։ Իսկ Ահարոնն ու Աննան մարզիկներ են, զբաղվում են լեռնագնացությամբ, ժայռամագլցումով, սլեքլայնով ու հեծանվավարությամբ։ Սեպտեմբերին կայացավ նրանց երկար սպասված հարսանիքը ու Ահարոնը որոշեց, որ իր սիրելիի հետևից պիտի գնա հեծանիվով։
Սլեքլայնը ներկայացրեց, որ լարախաղացության կամ, այսպես կոչված, փահլևանության հետ ոչ մի կապ չունի. «Սլեքլայնը թույլ է տալիս լիցքաթափվել, ձեռք բերել հավասարակշռություն, հանգստություն, ճկունություն»։
- Ահարոն, ասացիք, որ լեռներում եք հանդիպել Աննային։
- Ժայռերի վրա, տենց եմ տեսել...
-Ու միանգամից մագլցեցի՞ք սիրտը։
-3 տարի մագլցում էի։
-Ուրեմն բարձունք է։
-Ահա։
- Երբ լեռնագնացները բարձունք են նվաճում, դրոշ են բարձրացնում. ո՞վ առաջինը մյուսի սրտում դրոշ խրեց։
- Աննային ես եմ սիրահարվել, հետևաբար նա իմ սրտում դրոշ բարձրացրեց։
- Իսկ ինչո՞ւ որոշեցիք հեծանիվով հարսի հետևից գնալ, որ յուրօրինակ լինի՞, թե՞ նախապատմություն կար։
- Ես շատ եմ սիրում հեծանիվ քշել, քանի որ դա իմ կյանքի կարևորագույն օրերից մեկն էր, ուզեցի էդ օրն էլ հեծանիվ քշել, ինձ համար խորհրդանշական է ու գեղեցիկ։ Եվ քանի որ մեր կյանքի մաս են կազմում լեռնագնացությունը, ժայռամագլցումը, սլեքլայնը, որոշեցինք այդ ամենը ներառել մեր հարսանիքում. գնացինք ժայռեր լուսանկարվելու, ընկերներս սլեքլայն կազմակերպեցին...
- Սիրահարվածությունը թռիչքի պահն է, հետո սերն իր հետ կայունություն է բերում, հիմա ի՞նչ բարձրության վրա են ձեր հարաբերությունները։
-Հիմա մենք անցնում ենք օզոնային շերտը,տիեզերք ենք թռնում ( ծիծաղում է)...
-Իսկ հնարավո՞ր է ձեր երեխաների անունները լեռների անուններ դնեք։
-Ոչ, քանի որ մենք մեր նախընտրած բոլոր սպորտաձևերն ենք կարևորում, ուրեմն պիտի հեծանիվի մակնիշների կամ ժայռամագլցման երթուղիների անուններ էլ դնեինք։
Շարունակությունն՝ այստեղ։




















































