Երևանում քամուց վնասվել են տանիքներ, կոտրվել են ծառեր, կան տուժածներ
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակներին նախարարությունը հունիսի 25-ին, ժամը 17.30-ից սկսած ահազանգեր է ստացել, որ Երևան քաղաքում վնասվել են բազմաթիվ տների և շինությունների տանիքներ, կոտրվել են ծառեր. նախնական տվյալներով տուժել է երեք քաղաքացի:
Հունիսի 25-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի խաչմերուկի մոտակայքում քամու հետևանքով ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Գ.-ին պատկանող այգուց ծառը արմատախիլ է եղել և ընկել երթևեկելի հատված: Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են երթևեկելի հատվածից:
Հունիսի 25-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում` նախկին կինոյի տան տանիքից քամու հետևանքով թիթեղը կանխվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկը: Հրշեջ-փրկարարները թիթեղն (մոտ 2 քմ) ապամոնտաժել և տեղափոխել են անվտանգ տարածք:
Հունիսի 25-ին, ժամը 17.35-ին ահազանգ ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 9-րդ փողոցի թիվ 10 տան տանիքը քամուց պոկվել և ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է Ա. Հ.-ին պատկանող տանը կից անասնագոմի տանիքը ամբողջությամբ` 100 քմ և տան շքամոտքի տանիքը` 7 քմ:
Հունիսի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի 18-րդ փողոցի թիվ 1 տան դիմաց (30 մետրանոցի դիմաց) ծառ է ընկել:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ ծառն ընկել է Նոր Խարբերդ 18–րդ փողոցի թիվ 1 տան (սեփականատեր Ա. Է.) հավաբնի տանիքի վրա:



