Նոր որոշում` ի օգուտ մասնավոր հատվածի
BLOGՆարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մասնավոր հատվածի հետ համագործակցելով` գործադիր մարմինը ուսումնասիրել է ՀՀ որոշ ցամաքային անցակետերում անմաքս ռեժիմի կիրառման հնարավորությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է միջազգային նորմերին համապատասխան:
Ի վերջո, որոշումը կայացվեց ի օգուտ մասնավոր հատվածի: Հայաստանում անմաքս առևտրի ռեժիմից օգտվելու հնարավորություն կստանան ոչ միայն օդանավակայանների տարածքում, այլ նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը:
Ըստ օրինագծի, ԱԱՀ-ից ազատված կլինեն Մեղրիի, Բավրայի և Բագրատաշենի անմաքս առևտրի կետերը:
Մինչ այժմ Հայաստանում գործում էր մեկ անմաքս առևտրի կետ, որը սակայն ի տարբերություն օդանավակայանների ՝ ազատված չէր ԱԱՀ-ից:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



