Աբովյանում ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Lada-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր
SOCIETYԿոտայքի մարզում այսօր՝ մարտի 29-ին, ժամը 14։45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում՝ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry եւ ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ո
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



