Պղնձի արժեքը նվազում է
ECONOMICSԵրկուշաբթի պղնձի արժեքը ավելի քան 2 տոկոսով նվազում է՝ ուրբաթ գների աճից հետո շտկման շրջանակում, վկայում են սակարկությունների հարթակների տվյալները:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,04 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց հասնելով մինչեւ 4,0352 դոլարի: Ուրբաթ կայացած սակարկությունների արդյունքներով՝ ցուցանիշն աճել է 2,3 տոկոսով:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով ուրբաթ կայացած սակարկությունների արդյունքներով աճել էր 2,08 տոկոսով՝ մինչեւ 8962 դոլար, ալյումինի արժեքը՝ 2,32 տոկոսով՝ մինչեւ 2298 դոլար, ցինկի արժեքը՝ 2,15 տոկոսով, տոննայի դիմաց մինչեւ 2830,5 դոլար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



