Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Պետք է զարթնենք, դա է մեր առաքելությունը». Հայաստանի եւ Արցախի պարի պետական անսամբլների համատեղ համերգը

CULTURE

Մեկ տարվա համերգային դադարից հետո Հայաստանի եւ Արցախի պարի պետական անսամբլները հանդես եկան համատեղ ծրագրով: «Զարթոնք» խորագիրը կրող պարային երեկոն կայացավ երեկ՝ մարտի 28-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգը մեկնարկվեց Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված զինվորների հիշատակին նվիրված հոտընկայս ծափահարություններով:

Համատեղ պարային համերգ ունենալու գաղափարը Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանինն էր, իսկ համերգի խորագիրը պատահան չէր ընտրվել՝ «Զարթոնք»՝ կյանքի շարունակություն.

«Ցանկացանք հրավիրել Արցախի պարի պետական անսամբլին համատեղ առաջին համերգի համար, ինչն այս դաժան տարվանից հետո նաեւ մեզ է խթան հանդիսանում աշխատելու: Պետք է ապրենք, իսկ մեր աշխատանքը հենց պարն է: Կարծում եմ՝ բոլորս պետք է աշխատենք մեկս մյուսին ոգեշնչելու ուղղությամբ, որպեսզի պարենք, որովհետեւ կյանքը շարունակվում է: Սա մեր առաջին ելույթն է պատերազմից հետո, հենց դրա համար էլ ընտրել ենք «Զարթոնք» անունը»,-նշեց Էրիկ Չանչուրյանը՝ հավելելով.

«Մենք աշխատում ենք, փորձում աշխուժացնել ե´ւ ժողովրդին, ե´ւ պարողներին. պետք է զարթնենք, դա է մեր առաքելությունը: Շատ եմ ցանկանում՝ նաեւ Արցախում ունենանք նման համերգ»:

Արցախի պարի պետական անսամբլի տնօրեն Ռաուլ Բաբայանը նշեց, որ սիրով են ընդունել Հայաստանի պարի պետական անսամբլի հետ համատեղ համերգով հանդես գալու առաջարկը, թեեւ խոստովանեց՝ դժվար է պատերազմից հետո բեմ բարձրանալը.

«Իհարկե, շատ բարդ էր նորից բեմ բարձրանալ եւ պարել, բայց Էրիկ Չանչուրյանի հետ որոշեցինք կազմակերպել այս գեղեցիկ ծրագիրը: Սա նաեւ  խորհրդանշական է այն առումով, որ երկու հզոր պետություն միասին կանգնել ու պարում ենք շնորհիվ մեր ազգի: Պետք է չմոռանանք՝ ինչի համար են զոհվել մեր տղաները, մենք պարտավոր ենք քայլել գլուխներս բարձր, չկոտրվել ու հզորացնել մեր արվեստը, ցույց տալ թշնամուն, որ մենք կոտրված չենք, մենք շարունակելու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»:

Նա նաեւ հավելեց, որ թեեւ Արցախում մարդիկ դեռեւս համերգների տրամադրություն չունեն, բայց հույս ունի, որ շուտով «կամաց-կամաց ամեն ինչ կհաղթահարվի»:

«Ցավոք, սրտի մեր անսամբլը ունեցել է նաեւ կորուստներ... Մեր փորձավար Կարեն Դանիելյանը անհետ կորած է, իսկ պարողներից Սերոն զոհվել է... Արցախում, գրեթե, բոլոր ընտանիքներում կան կորուստներ...»:

Համերգային շոուի ստեղծագործական մասով զբաղվել է ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը, որի խոսքով՝ փորձել են նոր շնչով զարթոնք բերել հանդիսատեսին.

«Սա ոչ առաջին, ոչ էլ՝ վերջին համերգը պետք է լինի. մեր համերգային օրերն արդեն բաժանված են: Կփորձենք ժողովրդին ուրախացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում: Կփորձենք կարճ ժամանակում բեմ հանել նոր համարներ՝ փոփոխություն մտցնելով ծրագրի մեջ»,-նշեց նա:

Համերգային երեկոն բացվեց Խաչատուր Ավետիսյանի «Զարթոնք» ստեղծագործությամբ, եղան նաեւ այլ հայտնի համարներ, որոնք ուղեկցվեցին հանդիսատեսի բուռն ծափահարություններով:

Ամեն ինչ ավելի պատկերավոր՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League