Մահացել է Արա Մնացականյանը
SOCIETYՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ ս/թ․ մարտի 27-ին կյանքից անժամանակ հեռացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար, փորձառու դիվանագետ Արա Վլադիմիրի Մնացականյանը, ով իր բարձր մասնագիտական գործունեությամբ երկար տարիներ ՀՀ ԱԳՆ-ի ներքո ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։
«Դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արա Մնացականյանի հարազատներին, մտերիմներին և բոլոր գործընկերներին։
Հայտնում ենք նաև, որ Մոսկվայում նախատեսված Ա․ Մնացականյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ս/թ․մարտի 29-ին, ժամը՝ 14:00-ից 15:00-ը (հասցե՝ Ստրոմինկա փ․7, կ․ 10 – Բախրուշին եղբայրների անվ․ հ․5 քաղաքային հիվանդանոց)»,– ասվում է ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



