Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Նորագյուղի բնակիչներին
SOCIETYՌուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներն ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարոգործական հիմնադրամների տրամադրած հումանիտար օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության և Նորագյուղ բնակավայրի վարչական ղեկավարության հետ համատեղ դեռևս հունվարին քննարկվել էր ներկայում հումանիտար ակցիաների իրականացման հարցը: Մասնավորապես, վարչակազմի ղեկավարության հետ ճշտել ենք առանձակի կարիքի մեջ գտնվող բնակիչների ցուցակները, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների առկայությունը»,- հաղորդել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Իգոր Սիվակովը:
«Այս ցուցակների համապատասխան` մենք տրամադրել ենք առաջին անհրաժեշտության ավելի քան 100 իրեր հատուկ կարիքավորներին: Բացի այդ, նաև բազմազավակ ընտանիքները կստանան մարդասիրական օգնություն: Ապագայում նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաեւ այլ բնակավայրերում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավորինս շուտ վերադառնան բարենպաստ կյանքի պայմաններին ու գործունեությանը », - հավելել է նա:
Նորագյուղի բնակիչներին հումանիտար ակցիայի ընթացքում «Ռուսական հումանիտար առաքելություն» հասարակական կազմակերպության և «Դոկտոր Լիզա», «Շտապիր բարության» բարեգործական հիմնադրամների անունից փոխանցվել են ծածկոցներ, բարձեր, բացովի մահճակալներ և այլ իրեր: Բացի այդ, առաջին բուժօգնություն հատկացնելու համար նախատեսված փաթեթ է փոխանցվել:



