Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն
SOCIETYԱդրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ:
ԱԻ պետական ծառայությունն առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետ՝ ըստ անհրաժեշտության:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



