Պուտինը պատմել է իր ընկերոջ մասին, ով մահացել է կորոնավիրուսից
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր ընկերոջ մասին, ով մահացել է կորոնավիրուսից: Այս մասին պետության ղեկավարը խոսել է «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» դիտորդական խորհրդի նիստում:
«Չեմ կարող չասել՝ ինձ անձամբ դա հուզել է: Ընկերներիցս մեկը, իմ նախկին գործընկերն ամբողջ կյանքն ապրել է Լատվիայում, հիվանդացել է կորոնավիրուսով: Պարզվել է, որ Լատվիայի գլխավոր ինֆեկցիոն կենտրոնում նույնիսկ ՄՌՏ չկա, միայն հին ռենտգեն սարքեր, որոնք չեն կարող ցույց տալ թոքերի վնասման աստիճանը, չկան դեղեր, ոչինչ: Ասում են՝ հերթ ենք կանգնում, մեզ խոստանում են, բայց ոչինչ չկա»,-ասել է պետության ղեկավարը:
Պուտինը նշել է, որ առաջարկվել է տեղափոխել իր ընկերոջը Մոսկվա, և դրա համար ամեն ինչ արվել է, բայց ստացվել. Մարդը մահացել է, ասել է Պուտինը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



