Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչ­պե՞ս կազ­դի «եղա­նա­կը» իշ­խա­նու­թյուն­նե­րի որո­շում­նե­րի վրա․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի քաղաքական դաշտի օրակարգի հիմնական առանցքը սկսել է պտտվել արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր ընտրությունների անցկացման կոնկրետ օր՝ հունիսի 20-ը։ Այս պայմանավորվածության արդյունքում Փաշինյանը, փաստորեն, հնարավորություն է ստանում մնալ իշխանության և ստանձնել ընտրությունների կազմակերպման գործը, քանի որ պարտությունից հետո մեծ վախեր ունի, թե իշխանությունից հեռացումը մեկընդմիշտ կարող է իրեն և իր թիմին քաղաքական լուսանցք նետել։

Մյուս կողմից՝ ընտրությունների օրվա հայտարարումը դեռևս չի նշանակում, թե այն անպայման տեղի է ունենալու։ Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանից ինչ ասես սպասելի է՝ նույնիսկ անկանխատեսելին։ Բացառված չէ, որ ինչ-որ պահի հասկանալով, որ իրենք տանուլ են տալու ընտրական գործընթացը, իշխանությունները հետ կանգնեն արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունից։ Չէ՞ որ ընթացիկ քաղաքական պրոցեսները ցույց են տալիս, որ քայլողները կաշկանդված չեն ո՛չ օրենքով, ո՛չ դատական որոշումներով, ո՛չ քաղաքական պայմանավորվածություններով, ո՛չ էլ բարոյական որևէ նորմով. նրանց համար կարևորը աթոռի պահպանման հարցը լուծվի։ Անկախ նրանից, թե ինչ կոնտեքստում է ասվել, միևնույնն է, շատ բնութագրական է, օրինակ՝ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից արված այն հայտարարությունը, թե քաղաքական պայմանավորվածությունները նրբություններ ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրանց վրա։

Ուստի և «քաղաքական եղանակի» կտրուկ փոփոխությունը երբեք պետք չէ բացառել։ Բայց, այնուամենայնիվ, ենթադրենք, որ ընտրությունները տեղի են ունենալու, այդ դեպքում ի՞նչ պատկեր ենք ունենալու։ Ստանձնելով ընտրությունների կազմակերպման գործը՝ Փաշինյանը հնարավորություն է ունենալու ողջ թափով գործի դնել վարչական ռեսուրսները։ Փաշինյանին օդի ու ջրի պես հարկավոր է մնալ իշխանության, ուստի կարելի է արդեն իսկ կանխատեսել, որ իրենց թիմը փորձելու է տարբեր ձևերով՝ շահագրգռելու, խոստումների կամ ճնշումների միջոցով, ստանալ պետական ապարատի աշխատողների ձայնը ու նրանց միջոցով՝ ցանկալի քանակի քվեներ։ Հարցն այն է, որ իշխանությունները ռեալ շանսեր չունեն, որովհետև գիտակից քաղաքացիների համար պարզ է, որ նրանք հիմնովին տապալել են երկրի կառավարումը, խայտառակ պարտություն են բերել մեր գլխին, դարձել են հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ, և ոչ մի տրամաբանություն չկա մեկ անգամ ևս «փորձելու»: Երկիրն այդքան ռեսուրս չունի։

Ու քանի որ «Իմ քայլն» արդեն քաղաքական իմաստով ո՛չ ասելիք, ո՛չ անելիք չունի, ապա Փաշինյանը փորձելու է բոլոր ուղղություններով մանիպուլ յատիվ հնարքներ կիրառել։ Առաջին տեղում են լինելու, բնականաբար, սուտը, կեղծիքը, սև PR-ը: Նախ՝ նրանց կողմից նոր թափով գեներացվելու են թշնամանքը և ատելությունը, սևերի ու սպիտակների բաժանման գծերը թարմացվելու են առավել վառ «ներկերով»։ Ու այդպես իշխանական թիմը փորձելու է առաջ տանել սեփական ձախողումները նախկինների վրա սրբագրելու հնարքը։ Սա հանգեցնելու է քաղաքական բևեռացման աճին ու փոխադարձ անհանդուրժողականության սրացմանը՝ մեծացնելով նաև բռնությունների ու բախումների հավանականությունը: Բացի այդ, իշխանությունները արդեն իսկ սկսել են աճեցնել կեղծ ընդդիմադիր ուժեր և, ապահովելով նրանց մասնակցությունն ընտրություններին, փորձելու են ոչ միայն պառակտում և հակասություններ մտցնել ընդդիմադիր ճամբարում, այլև հնարավորինս շատ ձայներ խլել իրական ընդդիմադիր ուժերից։

Մյուս գործոնը, որ իշխանությունները ձգտելու են իրենց օգտին ծառայեցնել, մինչև հունիսի կեսերն ընկած ժամանակամիջոցում որոշակի ծրագրեր իրականացնելն ու ցույց տալն է, թե իրենք աշխատում են։ Ու այդ ծրագրերը կարող են իրականացնել, օրինակ՝ պետական պարտքի, արտերկրից վերցված վարկերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած միջոցների հաշվին։ Ավելի հանրամատչելի ասած՝ ժողովրդի հաշվին ժողովրդին լավություն անել և մարդկանց ուշադրությունը շեղել ծանր պարտությունից ու դրա հետևանքներից։ Հատուկ անդրադարձի առարկա է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության թեման։ Ընտրությունների մասին հայտարարելուց հետո հանկարծ իշխանություններն արագ հիշեցին ԸՕ-ն փոփոխելու հարցի մասին։ Այդպես եղավ նաև 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ նախընտրական շրջանում հրատապ կարգով օրակարգ բերվեց օրենսգիրքը փոխելու թեման, սակայն, ի վերջո, ընտրություններն անցկացվեցին գործող ռեյտինգային ընտրակարգի պայմաններում՝ դրանով լուծելով որոշ թեկնածուների անցկացնելու խնդիրը։

Այս անգամ ևս բացառված չէ, որ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու թեման հերթական ֆարսը լինի։ Եթե իշխանությունները հանրային տրամադրությունները շոշափելով տեսնեն, որ ռեյտինգայինը թույլ է տալիս տեղերում կենտրոնացնել վարչական ու ֆինանսական ռեսուրսները, ապա նրանք ոչ մի դեպքում չեն խորշի դրանով ընտրությունների գնալու գաղափարից։ Իսկ եթե տեսնեն, որ մարզերում իրենց թեկնածուները վարկաբեկված են, ի վիճակի չեն կոնսոլիդացիա ապահովել, ապա միանշանակ կնախաձեռնեն ԸՕ-ի փոփոխությունները և կանցնեն մաքուր համամասնական ընտրակարգի։ Սակայն, այս ամենով հանդերձ, չպետք է բացառել նաև անկանխատեսելիության հանգամանքը, քանի որ արտաքին և ներքին գործոններով պայմանավորված՝ իրադարձություններն այնպիսի գլխապտույտ զարգացում կարող են ունենալ, որ այսօր նույնիսկ անհնար է կանխատեսել։ Երեկվա օրը՝ ձեզ վկա...

Արտակ Գալստյան 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market