Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել

POLITICS

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի կզարգանա»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն, և Հայաստանը շնորհակալ է Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում բնական աղետների դեմ պայքարի բնագավառում տեխնիկական աջակցություն տրամադրելու համար: Վարչապետը հաջողություն է մաղթել Ճապոնիային այս տարի ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպման գործում և նշել, որ խաղերի հանդիսավոր բացմանը նախատեսվում է նաև հայաստանյան պատվիրակություն մասնակցությունը:

Ջուն Յամադան պատիվ է համարել Հայաստանում կատարած դիվանագիտական առաքելությունը և այդ ընթացքում կուտակած փորձառությունը: Նրա խոսքով՝ հայ և ճապոնացի ժողովուրդներն արժեհամակարգային, հոգևոր-մշակութային շատ ընդհանրություններ ունեն: Ճապոնիան պատրաստ է օժանդակել մեր երկրի զարգացման, ժողովրդավարության հզորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Այդ նպատակով Ճապոնիայի կառավարությունը մտադիր է տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում մեր երկրից և իր հետագա գործունեության ընթացքում կշարունակի նպաստել հայ-ճապոնական բարեկամության ամրապնդմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար տեխնիկական օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար և նշել, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կնպաստի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ հայկական կողմերի համար շարունակում են առաջնահերթություն մնալ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումը: Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ միջազգային հանրության արձագանքը և այդ առումով հրավիրել նաև ճապոնական կողմի ուշադրությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք հետաքրքրական է համարվել ենթակառուցվածքների ոլորտում գործակցությունը, կարևորվել է ներդրումային գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքը: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը պատմել է, որ վերջերս Ճապոնիայում կայացած գինիների մրցույթում հայկական գինին առաջատար դիրք է զբաղեցրել:

Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի երկկողմ առևտրատնտեսական կապերը ընդլայնվեն, և հայկական արտադրանքը շարունակի հաջողություններ արձանագրել ճապոնական շուկայում: Նիկոլ Փաշինյանը Ջուն Յամադային մաղթել է ամենայն բարիք՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day