«Ռուսաստանն ու Հրվ. Կորեան ցանկանում են մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ընդհանուր ներդրումային հիմնադրամ ստեղծել». Լավրով
ECONOMICSՌուսաստանը և Հարավային Կորեան քննարկում են մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ընդհանուր ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը:
Այս մասին երկրի արտգործնախարար Չոն Ըն Յոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքում և Արկտիկական գոտում ներդրումային համագործակցության խոշոր ծրագրեր են իրականացվում կամ պատրաստվում են իրականացման: Բանակցություններ են տարվում մինչև 1 միլիարդ դոլար ծավալով ռուս-կորեական ներդրումային հիմնադրամ ստեղծելու շուրջ»,- հայտնել է Լավրովը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



