Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Սադ­րանք­նե­րը չեն բա­ցառ­վում. հա­մա­ձայ­նա­գի­րը չի լու­ծել խնդի­րը, քա­նի որ Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված հար­ցը որոշ­ված չէ. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Ալիևը դժգո՞հ է Մոսկվայից և պատրա՞ստ է վերսկսել պատերազմը Ղարաբաղում» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ վիետնամական Soha թերթի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է դուրս գալ Ղարաբաղում խաղաղության մասին եռակողմ պայմանագրից: Հաղորդվում է նաև, որ Ալիևը շատ դժգոհ է Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունից և բանակի արդիականացման և ուժեղացման հարցում ցուցաբերած օգնությունից: Ալիևին բացարձակապես դուր չի գալիս ռուս խաղաղապահների ակտիվության աճը Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզում, որտեղ, նրա կարծիքով, կառուցվում է նոր ռուսական ռազմաբազա: Ըստ թերթի, միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը խախտի զինադադարի եռակողմ պայմանագիրը:

- Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը վտանգված է, և ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել: Եվ արդյո՞ք կարելի է է վստահել վիետնամական քիչ հայտնի պարբերականին,- փորձագետներին հարցեր է ուղղել svpressa.ru-ն:

րին հարցեր է ուղղել svpressa.ru-ն: - Soha-ի մասին առաջին անգամ եմ լսում: Այն տպավորությունն է, որ այդ հրապարակումը տեղեկատվական պատերազմի տարր է, ասել է «Այլ Ռուսաստան» կուսակցության համակարգող Անդրեյ Դմիտրիևը, - կա նման պրակտիկա. տեքստ է դրվում օտարերկրյա, այս դեպքում՝ վիետնամական թերթում, այնուհետև այն լայնորեն տարածվում է ռուսական լրատվամիջոցներում: Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ո՞վ և ինչու՞ է նախաձեռնել դա: Օրինակ՝ հնարավոր է, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները դեմ են Ղարաբաղում Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը և նման կերպ փոխանցում են իրրենց դժգոհությունը: Կամ հակառակը՝ հայերը ցանկություն ունեն ցույց տալ Իլհամ Ալիևի ստորությունը... Սկզբունքորեն դա նույնիսկ կարևոր էլ չէ, բավական է պարզապես նշել մի քանի պարզ փաստ իրավիճակի վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Վլադիմիր Պուտինին անվանելով մարդասպան, գրեթե միաժամանակ շնորհավորանքներ է հղել Ալիևին Նովրուզի տոնի առթիվ՝ մաղթելով «ավելի սերտ համագործակցություն» «խաղաղության հաստատման» համար: Կարելի է կարծել, թե Ալիևը մարդասպան չէ... ԵԱՀԿ պատվիրակության այցը Բաքու նույն կարգից է: Կա հստակ նպատակ. Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Արևմուտքի աջակցությունը ստանալ:

Դե, Արևմուտքն էլ, բնականաբար, ցանկանում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Խաղաղության համաձայնագիրը չի լուծել խնդիրը, քանի որ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը որոշված չէ: Իսկ Բաքվում նրանք անմիջապես ասել են, որ այնտեղի խաղաղապահները, ըստ էության, «թռչնային իրավունքներով են», քանի որ իրենք, որպես այդ հողերի տերեր, դա «թույլ են տվել»: Ալիևն ու Ադրբեջանի էլիտան էյֆորիայի մեջ են Ղարաբաղում տարած հաղթանակից: Իզուր չէ, որ նախագահը հայտարարել է, թե Երևանը ևս ադրբեջանական հող է, և հետո ցինիզմով հարցրել է, թե ինչու՞ են հայերը հզորացնում բանակը, եթե պատերազմն ավարտված է: Իհարկե, Ադրբեջանը ցանկանում է պոկել նաև մնացած Ղարաբաղը: Եվ, իհարկե, կխաղա հայերի և ռուս խաղաղապահների նյարդերի հետ, կլինեն սադրանքներ (օրինակ՝ «սխալմամբ» խոցված ուղղաթիռ):

Կարծում եմ՝ խաղաղապահները դա հասկանում են և զգոն են: Հայկական բանակը չկարողացավ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որը արդարացիորեն մեղադրվում է պարտության մեջ, և հիմա դժվար է խոսել ոչ միայն ռևանշի, այլ նաև արդյունավետ պաշտպանության հնարավորության մասին: Այնուամենայնիվ, դժվար թե Ալիևը գնա պայմանագրի ցուցադրական խախտման, քանի որ, ի վերջո, դա ուղղակի ռազմական բախում է Ռուսաստանի հետ: Իսկ ահա մի քանի տարի անց՝ խաղաղապահների մանդատի ավարտից հետո, ինչո՞ւ չէ: Իսկ Ալիևը գիտի սպասել, քանի տարի պատերազմի էր պատրաստվում: -Չեմ կարծում, որ ներկայումս կարող ենք խոսել Ղարաբաղի շուրջ պայմանագրից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին, - ասում է քաղաքագետ Վսեվոլոդ Շիմովը, - այնուամենայնիվ, Բաքվի որոշակի դժգոհությունը հասկանալի է: Մի կողմից՝ Ադրբեջանը, կարծես թե, հաղթել է վերահսկողություն հաստատելով ինքնահռչակ Արցախի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասի վրա, մյուս կողմից՝ հնարավոր չի եղել հասնել լիակատար հաղթանակի, իսկ տարածքում ռուս խաղաղապահների հայտնվելը չի կարող չվրդովեցնել:

Ուստի Բաքուն ապագայում կհայտնի իր դժգոհությունը և առաջին իսկ հնարավորության դեպքում կարող է փորձել ազատվել անհարմար պայմանագրից, իսկ որպես պատճառ կնշվի Ռուսաստանի և Հայաստանի կողմից պայմանագրի կետերը չկատարելը: Ադրբեջանին երբեք դուր չի եկել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը: Մյուս կողմից՝ Բաքուն չի ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ նախընտրելով կառուցել գործնական հարաբերություններ: Պետք չէ մոռանալ, որ Մոսկվան է նրա զենքի հիմնական մատակարարներից մեկը: Այսօր, երբ ռուսական զորքերը հայտնվել են Ղարաբաղի տարածքում, և Հայաստանի ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից բազմակի աճել է, Ադրբեջանի համար դժվար է հավասար հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, և դա ընկալվում է որպես Անդրկովկասում Ռուսաստանի աճող ներկայության սպառնալիք: Թուրքիան վերածվում է կայսերական նկրտումներով տարածաշրջանային ուժեղ տերության, իսկ Ադրբեջանը մտնում է նրա շահերի գոտի:

Թուրքիան Ադրբեջանում սիստեմատիկորեն աշխատել է իր ազդեցության աճի ուղղությամբ Ղարաբաղի դեպքերից շատ առաջ: Իսկ հիմա դա, կարելի է ասել, ռազմական եղբայրություն է կնքված արյունով: Հետևաբար, Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից կմեծանա: Այլ բան է, որ Բաքվում դա կարող է ընկալվել որպես ոչ թե կախվածություն, այլ ադրբեջանաթուրքական դաշինք և եղբայրություն: Չեմ կարծում, որ պատերազմը կարող է սկսվել առաջիկայում, բայց պայմանագրի հնգամյա ժամկետի ավարտին մոտ լարվածությունը կաճի: Ադրբեջանը կփորձի կանխել դրա երկարացումը և հասնել վերահսկողության հաստատման Ղարաբաղի մնացած տարածքում: Չեն բացառվում նաև սադրանքները Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից, քանի որ Ռուսաստանի և Իրանի հետ սահմանակից շրջաններում լարվածության մշտական օջախի ստեղծումը լիովին համապատասխանում է Վաշինգտոնի ներկայիս ռազմավարությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education