Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայերի թերությունների և առավելությունների մասին՝ Կամերայինի բեմից. «Հայն ու հայը» ներկայացման պրեմիերայի հետաքրքիր դրվագները

CULTURE

Տևական դադարից հետո մոտ մեկ ամիս է՝ Երևանի կամերային թատրոնը կրկին հանդիսատեսին հանդիպում է նոր ներկայացումներով։ Երեկ «Հայն ու հայը» լավատեսական կատակերգության պրեմիերան էր: Tert.am Life-ը ներկա է եղել առաջնախաղին և ֆիքսել հետաքրքիր դրվագները:

Ներկայացման բեմադրությունն ու մտահղացումը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Դավիթ Աբրահամյանինն է, խաղում են Դավիթն ու ինստիտուտի բակալավրի ավարտական կուրսի ուսանող Սարգիս Շողունցը: Երիտասարդ դերասանները ներկայացումն առաջին անգամ խաղացել են ինստիտուտում դեռևս պատերազմից առաջ, որին հրավիրել էին Կամերային թատրոնի անձնակազմին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն ու ռեժիսոր Լուսինե Երնջակյանը որոշել են իրագործել երիտասարդ դերասանների՝ ավելի մեծ բեմում խաղալու ցանկությունը, իսկ ռեժիսոր Արշո Հարությունյանն օգնել է ներկայացումն ադապտացնել Կամերայինի բեմին:

Ներկայացումը հանդիսատեսի համար անսովոր է սկսվում. դերասանները բեմում են փոքրիկ երեխաների համար նախատեսված ծծակներով, ինչը խորհրդանշում է հայի ծնունդը: Հայերից մեկը սփյուռքում է ապրում, մյուսը՝ Հայաստանում: Նրանք մեծանում են, դպրոց գնում, շոշափվում է գաղթի, պատերազմի թեման, խոսվում է հայերի առավելությունների և թերությունների մասին, կա նաև Կամերային թատրոնին բնորոշ քաղաքական նուրբ հումորը. մի խոսքով՝ երկու երիտասարդը պատմում են հայ ժողովրդի պատմությունը մինչև մեր օրեր, իսկ ավարտը նոր սկիզբ է, քանի որ հույսը երբեք չի մեռնում:

«Սա իմ երրորդ բեմադրությունն է: Կարանտինի շրջանում այնպես ստացվեց, որ երկար ժամանակ ունեցանք մտորելու, ինչ-որ հարցերի պատասխաններ գտնելու համար ու ծնվեց այս ներկայացման գաղափարը: Մենք միշտ խոսում ենք տարբեր երկրների ու ազգերի մասին, մտածեցինք՝ իսկ մենք ինչպիսի՞ն ենք: Հանդիպեցի Սարգսի հետ ու որոշեցինք նման ներկայացում անել: Սարգիսն ուներ հայի մասին իր պատկերացումները, ես՝ իմ, ներկայացման մեջ արծարծվող պատմություններն իրական են: Որքան էլ նախկինում խաղացել էինք ներկայացումը, Կամերային թատրոնի հանդիսատեսն այլ էր: Սկզբում ոգևորություն կար, որը կարող էր խանգարել, բայց հանդիսատեսը մեզ հետ կոնտակտի մեջ մտավ, մեր շփումը ստացվեց»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Դավիթը:

Սարգիսն էլ նկատեց, որ փորձել են առանց կեղծելու խոսել հայի թե՛ լավ, թե՛ վատ կողմերի մասին: «Ներկայացման մեջ ասում ենք՝ ինքներս մեզ չենք ճանաչում, իսկ հայրենասիրությունը ճանաչումից է սկսվում: Ինքներս մեզ ճանաչելու համար լավագույն միջոցը լավ ու վատ կողմերի գիտակցումն է: Պետք է վատ կողմերից դասեր քաղել, չկրկնել, վանել քեզնից: Եթե վատի մասին չխոսես, չիմանաս, չես կարող աշխատել դրա վրա,- ասաց նա և հավելեց, որ ցանկացել են ներկայացումը խաղալ նաև պատերազմի օրերին, ավարտը փոփոխությունների ենթարկել ու դարձնել ռազմակոչ,- Չկարողացանք խաղալ, որովհետև պատերազմի ընթացքն անընդհատ փոխվում էր, պատերազմի ավարտից հետո հասկացանք՝ ներկայացման վերջաբանն ինչպիսին պետք է լինի: Հիմա վերջաբանը դրական է, հույս է ներշնչում, պետք է ամուր հիմքերի վրա զրոյից սկսենք ամեն ինչ»:

Վերջում Դավիթը հայտնեց, որ մարտին Կամերայինի բեմում կլինի իր բեմադրությամբ ևս մեկ պրեմիերա: «Մի պատմություն սիրո մասին» բազմաժանր ներկայացման մեջ զբաղվածություն կունենան դերասան Մխիթար Ավետիսյանն ու դերասանուհի Էվա Խաչատրյանը:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League