Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում բաց­վել է «Մոսկ­վա­յի տու­նը»․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Օդերևութաբանության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Ծովի օր, Զամբիա՝ Աֆրիկայի օր, Հունգարիա և Լեհաստան՝ Հունգարա-լեհական բարեկամության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1307 - կաթողիկոս է օծվել Կոնստանդին Գ Կեսարացին:

1869- ծնվել է գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

1874 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1914 –ծնվել է հայ խորհրդային մեխանիկ, գիտնական Արթուր Սողոմոնյանը:

1923 - վախճանվել է Հովհաննես Թումանյանը:

1937- ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր Սահմանադրությունը, որի հիմքում ընկած են եղել ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության սկզբունքները։

1966- ստեղծվել է ՀԽՍՀ ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1988- ԼՂՀ-ում և Ստեփանակերտում սկսվել են գործադուլներ՝ ԼՂՀ-ն Հայաստանին միացնելու պահանջով: -հայտնի իրավապաշտպան Անդրեյ Սախարովը նամակ է հղել Գորբաչովին, որտեղ կոչ է արել գտնել Ղարաբաղի հարցի լուծման «վճռական, դեմոկրատական և սահմանադրական» եղանակ:

2007- Երևանի քաղաքապետ Երվարդ Զախարյանն ու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը Հայաստանի մայրաքաղաքում բացել են «Մոսկվայի տունը»: 2009-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին:

2009 –վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը: 2015-Գառնիում ավելի քան 2 հազար բնակիչ ստորագրահավաքով պահանջել է դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը՝ նշելով, որ այն պատուհաս կդառնա Գառնիի կիրճի, Ազատ գետի և գյուղի բնության համար։

2016 –վախճանվել է օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը: 2019-կայացել է համապետական շաբաթօրյակ, որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը և Համազգային թատրոնի հարակից տարածքում ծխուկներ հավաքել:

ԱՇԽԱՐՀ

1749 -ծնվել է ֆրանսիացի աստղաբան, մաթեմատիկոս Պիեռ-Սիմոն Լապլասը:

1769 –ծնվել է անգլիացի երկրաբան և քարտեզագիր Ուիլ յամ Սմիթը:

1801 - Սանկտ Պետերբուրգում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը:

1841 -Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացել է Եվրոպայում առաջին ֆոտոսրահը:

1842 –վախճանվել է ֆրանսիացի գրող Ստենդալը, որը հանդիսանում է «հոգեբանական վեպ» ժանրի հիմնադիրներից մեկը:

1848 - Հունգարիան հայտարարել է իր անկախությունը Ավստրիայից:

1857 - առաջին վերելակն է տեղադրվել Նյու Յորքում Բրոդվեյ սիթի 488 հասցեում:

1876 - ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրել է իր ստեղծած էլեկտրական լամպը:

1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվել է ցանց:

1910 - ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր Ակիրա Կուրոսավան:

1919 - Միլանում լրագրող Բենիտո Մուսոլինին հիմնել է իր ֆաշիստական քաղաքական կուսակցությունը:

1956 – հռչակվել է առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:

1966 -400-ամյա ընդմիջումից հետո Հռոմում հանդիպել են Հռոմի պապը և Կենտրբերիի արքեպիսկոպոսը:

1983 -ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը առաջին անգամ խոսել է Ստրատեգիական պաշտպանական առավելության ծրագիր մշակելու մասին:

1992 –վախճանվել է ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը:

1994 - Սիբիրում վթարի է ենթարկվել Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն. զոհվել է 75 մարդ:

2001- «Միր» տիեզերական կայանը խորտակվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի կղզու մոտակայքում:

2011 –վախճանվել է անգլիացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:

2013 –վախճանվել է ռուս գործարար, մաթեմատիկոս, միլիարդատեր Բորիս Բերեզովսկին:

2019 -Ղազախստանի նախագահ ԿասիմԺոմատ Տոկաևը երկրի մայրաքաղաքը վերանվանել է Նուրսուլթան՝ ի պատիվ նախկին նախագահի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development