Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


Բացահայտվել է «Տելեգրամով» թմրանյութեր վաճառող խումբ․ մի խումբ անձինք կալանավորվել են (տեսանյութ)

SOCIETY

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել համացանցի միջոցով կատարվող ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները ամենօրյա միջոցառումների արդյունքում  պարզեցին, որ «Տելեգրամում» գրանցված «Նարկո սմայլ»  էջը պատկանում է մայրաքաղաքի Շենգավիթ թաղամասում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հետագայում պարզվեց նաև հանցավոր մեխանիզմը։ Շենգավիթում բնակվող 33-ամյա տղամարդն ու եղբայրը մայրաքաղաքի և մարզերի տարբեր վայրերում մարիխուանա և սփայս են թաքցնում։ Հետագայում լուսանկարում են այդ վայրերը և լուսանկարներն ուղարկում 33-ամյա տղամարդու կնոջը։

Նա էլ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, համակարգչով հետևում է «Տելեգրամ» հավելվածում բացված «Նարկո սմայլ» անվամբ էջի նամակագրությանը և թմրանյութ ձեռք բերել ցանկացողներից պահանջում տերմինալի միջոցով վճարել անհրաժեշտ գումարը, լուսանկարել կտրոնները, ապա նրանց է ուղարկում այն վայրերի լուսանկարները, որտեղ ամուսինն ու տեգրը թաքցրել են թմրամիջոցները։ 33-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա եղբայրը  հայտնաբերվեցին ու, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 42 գրամից ավելի սփայս։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա բնակարանը։ Հայտնաբերվեց 37 գրամ մարիխուանա։ Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 33-ամյա տղամարդը հանցավոր կապի մեջ է Շենգավիթում բնակվող 34-ամյա մի տղամարդու հետ, որը նույնպես թմրամիջոցներ է իրացնում՝ «Տելեգրամում» բացված «Խոտաբիչ» էջի միջոցով։ Նրանց հաջողվեց պարզել նաև, որ այդ էջի նամակագրությանը ևս հետևում է 33-ամյա տղամարդու կինը։ 34-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 11 գրամից ավելի մարիխուանա։ Շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահներին հայտնի դարձավ նաև, թե նրանք ումից են թմրամիջոցները ձեռք բերել։ Խոսքը մայրաքաղաքում բնակվող՝ 30, և Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 47-ամյա տղամարդկանց մասին է։ Նրանք ևս հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Երևանցու խուզարկությամբ  մի քանի տասնյակ տարբեր տեսակի հոգեմետ հաբեր ու 14 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև թաիրովցու բնակարանը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 350 գրամից ավելի մարիխուանա։

Մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։

Հայտնաբերվել, բերման է ենթարկվել նաև վերը նշված կազմակերպված խմբի, այսպես ասած՝ պարագլուխը, որը նույնպես կալանավորվել է։ Կարող ենք արձանագրել, որ իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տելեգրամյան հիշյալ էջերի գործունեությունը դադարեցվել է։ Միջոցառումները շարունակվում են՝ նմանատիպ այլ էջերի հետևում կանգնած անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության դաշտ բերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU