Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում. հոսպիտալացվել է 5 մարդ
SOCIETYՄարտի 22-ին՝ ժամը 00:05-ին, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարտի 21-ին՝ ժամը 20:20-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ 1971թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Ա. Մ.-ն, 1971թ. ծնված Կ. Մ.-ն, 2003թ. ծնված Ի. Մ.-ն եւ 1996թ. ծնված Ա. Մ.-ն։
ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են մարտի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



