Օդի ջերմաստիճանն այսօր ու վաղը կշարունակի բարձրանալ
SOCIETYՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին գիշերը և երեկոյան, 24-25-ին, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝
Մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 24-25-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 22-ի և 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-27-ին նույնքան կնվազի:

1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



