Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Հենակետ»

ANALYSIS

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ամփոփումը՝ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

Մարտի 15-ից մեկնարկել և մինչև ամսի 18-ը Ադրբեջանում շարունակվել են լայնամասշտաբ պլանային զորավարժությունները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում օգտագործվել են թուրքական «Bayraktar» հարվածային ԱԹՍ-եր։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, զորավարժությունների ժամանակ կիրառվել են իսրայելական արտադրության  հակատանկային «Tamuz Spike» միջոցներ, «Lahat» հրթիռներ և «SPEAR 120MM» ականանետային համակարգեր, ինչպես նաև՝ «IAI Heron», «IAI Harop» և «Elbit Hermes» անօդաչու սարքեր։

Սթոքհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) ներկայացրել է իր տարեկան զեկույցը, որում նշվում է, թե Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է իր ռազմական կարողությունները՝ հիմնականում զենք ներմուծելով: 2016-2020 թ․ ընթացքում Ադրբեջանը սպառազինության 69 տոկոսը գնել է Իսրայելից:

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական կազմակերպության 6-րդ համագումարում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, «դուք գնացել եք օգնելու մեր եղբայրներին՝ Կիպրոսից մինչև Իրաք և Սիրիա, Ղարաբաղից մինչև Լիբիա»:

«Թեհրանի երկխոսության» երկրորդ համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԼՂ-ում տարածաշրջանային ավելի լայն համագործակցության հնարավորություն կա, իսկ Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև փոխգործակցությունն իր ներդրումը կունենա տարածաշրջանի զարգացման հարցում:

Մարտի 15-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան այցելել են Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններ: Ալիևը Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը և մասնակցել է Վարանդա (Ֆիզուլի)-Հադրութ ճանապարհի շինարարության մեկնարկին նվիրված արարողությանը:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, շուտով շահագործման կհանձնվի Բարդա-Ակնա (Աղդամ) ճանապարհը, Հորադիզից մինչև Կովսական (Զանգելան) տանող ճանապարհի շինարարարությունն էլ ընթացքի մեջ է։

Ադրբեջանի նախագահն ընտանիքով այցելել է նաև Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի հայկական եկեղեցի ու այն ներկայացրել որպես ալբանական սրբավայր։ Նրանք այցելել են նաև Ազոխի քարանձավ, որտեղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այն  պատկանում է ադրբեջանական ժողովրդին։

Մարտի 16-ին, Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը այցելել են Շուշի քաղաք: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը կվերականգնի Շուշի քաղաքի հիմադիր Փանահ Ալի-խանի պալատը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե սկսվել են բանաստեղծ Մոլլա Փանահ Վագիֆի դամբարանի և մզկիթների վերականգնման աշխատանքները: Բացի այդ նա ընդգծել է, թե քաղաքում վերականգնման աշխատանքներ կիրականացվեն գեղարվեստական պատկերասրահում: Ըստ Ալիևի՝ դեպի Շուշի զբոսաշրջիկների շատ մեծ հոսք կլինի, ուստի պետք է լինեն հինգ, չորս և երեք աստղանի հյուրանոցներ:

«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ «SOCAR»-ը մարտի 16-ին, կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար։ «Գազպրոմ էքսպորտ»-ը տեղեկացրել է, որ ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։

Մարտի 17-ին, Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզը, և այս հարցում միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա։

Ըստ Բայրամովի՝ Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական անձնակազմի ուղարկումը Ադրբեջանի տարածքներ, իսկ հաղորդակցության ուղիների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին՝ ներառյալ Հայաստանին: Իր հերթին Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը հայտարարել է, թե Սլովակիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին հետկոնֆլիկտային շրջանում:

Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հեյը հայտարարել է, թե Իսլամաբադը հայ-ադրբեջանական հակամարտության կողմնակից չէ, սակայն իրենք միշտ աջակցել են Ադրբեջանին։ «Եթե ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն, մենք նույնպես կարող ենք մտածել Հայաստանի հետ կապեր հաստատելու մասին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Պակիստանն առ այսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը։

Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Բելառուսը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Ուկրաինան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է օգնել Ադրբեջանին Ղարաբաղի տարածաշրջանում կենսագործունեության վերականգնման հարցում։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են,  որ մարտի 31-ին, Ղազախստանի Թուրքեստան քաղաքում տեղի կունենա Թուրքական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին կմասնակցեն խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը: Գագաթնաժողովի ավարտից հետո նախատեսվում է ստորագրել հռչակագիր, որով Թուրքեստանը կհայտարարվի թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաք:

Նշենք, որ  2009 թ-ին ստեղծված Թուրքական խորհրդի անդամ են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: Հունգարիան Խորհրդին մասնակցում է որպես դիտորդ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ աշխատանքները շարունակվում են Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ բեռնատար գնացքի երթուղու շահագործման ուղղությամբ։ Նախագծի իրագործմամբ Նախիջևանի հետ 11 կմ երկարությամբ սահմանի միջոցով Թուրքիան անխափան երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հնարավորություն կստանա Ադրբեջանի, թյուրքական աշխարհի և Պակիստանի հետ: Հաղորդակցության ուղին կապվելու է նաև Իրանի և Աֆղանստանի հետ։ Եվ ծրագրի կյանքի կոչումը ոչ միայն տարածաշրջանում կամրապնդի Թուրքիայի դիրքերն, այլև կընդլայնի մահմեդական երկրների միջև առևտուրը և կնպաստի Նախիջևանի տնտեսության աճին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին Նովրուզի առթիվ ուղարկված շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու նպատակով։ Նա շեշտել է, որ իր վարչակազմն աջակցում է Ադրբեջանի ջանքերին, որոնք ուղղված են տնտեսության բազմազանեցմանն ու Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը։

Մարտի 18-ին, Չանաքքալեում տարած հաղթանակի (Դարդանելի գործողություն) 106-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկիրը միշտ էլ աջակցելու է Ադրբեջանին։

Թուրքիայի ԱԺ խոսնակ Մուստաֆա Շենթոփը «Մանաս» համալսարանի և Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած գիտաժողովի ժամանակ հայտարարել է, թե իրենք աջակցում են Ադրբեջանի պայքարին, նշելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում կշարունակվեն «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում»։

Ադրբեջան ժամանած Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի բռնազավթված տարածքներ՝ Վարանդա (Ֆիզուլի) քաղաք, Ջրականի (Ջեբրայիլ) և Կովսականի (Զանգելան) շրջաններ։

Ադրբեջանական մամուլում ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ Փաքդեմիրլին այլ երկրից առաջին նախարարն է, ով այցելել է Արցախից բռնազավթված շրջաններ։ Այցի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Կովսականում (Զանգելան) շրջանում հիմնվել է «Եղբայրության այգի»։

«Human Rights Watch» (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է, թե հայ զազմագերիների խոշտանգումները պատերազմական հանցագործություն են։

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թ-ի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, որում ընդգծվում է, որ մտահոգություններ կան Ադրբեջանի բռնազավթված տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ, և պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը, ենթարկվել են վանդալիզմի։ Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով Ադրբեջանին ներառել պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակում։

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, նշել է, թե դեռևս մեծ թվով հայ ռազմագերիներ են պահվում Ադրբեջանում, ագրեսիվ հռետորաբանությունը, որը շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նախագահը, բարդացնում է կառուցողական համագործակցությունը։

Մարտի 19-ին, Հայաստանի հետ սահմանին՝ Սանասարի (Կուբաթլու) տարածքում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության նոր զորամաս է հիմնել: Ադրբեջանական լրատվականներում նշվել է, որ այն Արցախից բռնազավթված տարածքներում հիմնված արդեն 4-րդ նոր զորամասն է:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահԱլլահշուքյուր Փաշազադեն ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին և հայտարարել, թե Հայ առաքելական եկեղեցին փորձում է Ադրբեջանի պայքարը ներկայացնել որպես քրիստոնյաների հետ առճակատում։

Մարտի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ Շուշիի Ջդրդուզ տեղանքից դիմել է ադրբեջանցիներին՝ Ադրբեջանին հաջողվեց առանց գեթ մեկ կրակոցի ու կորուստների «վերադարձնել» Ակնայի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, մարտի 20-ին, հաստատել է ադրբեջանա-թուրքական համագործակցությանըվերաբերող փաստաթղթերը, որոնցից մեկը վերաբերում է մեդիա ոլորտում ռազմավարական համագործակցությանը, իսկ երկրորդը՝ մշակութային կենտրոնների ստեղծմանը:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy