Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Արցախում և Արցախի շուրջ՝ անցնող շաբաթվա ընթացքում

ANALYSIS

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է հերթական ամփոփումը՝ անցնող շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարությամբ դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, տեղեկացնելով, որ մարտի 15-ին, տեխնիկական պատճառներով չի կարողացել լիարժեք մասնակցել Հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և արտահայտել իր տեսակետը օրակարգի թիվ մեկ հարցի վերաբերյալ:

Վերջինս նշել է, որ ելնելով կառույցի հեղինակությունը անհարկի շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, միանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, և որ «Հայաստան» հիմնադրամն, իր հերթին, պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում ծավալված մարտական գործողությունների օրերին, Հայաստանում, Արցախում և արտերկրում հանգանակված գումարների մեծ մասը կառավարության գաղտնի որոշմամբ, փոխանցվել է ՀՀ Պետական բյուջե և ծախսվել հիմնադրամի կանոնադրությանը հակասող խնդիրների վրա (աշխատավարձներ, ընթացիկ ծախսեր):

Ալիևի հայտարարությանն ի պատասխան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Ալիևի այցը Արցախի բռնազավթված Հադրութի շրջան և հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ձգտում հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանը, ինչպես նաև շարունակում է պատմության ու հայկական հարուստ մշակութային ժառանգության կեղծման և հայատյացության քաղաքականությունները:

Թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արցախի ԱԳՆ-ն, որտեղ մասնավորապես ասվում է, որ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի այցը բռնազավթված Հադրութի շրջան անարգանք է բանակցային գործընթացին ուղղվող ջանքերի նկատմամբ:

Ըստ ԱԳՆ-ի, օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ դատապարտելի է:

Թեմայի հետ կապված հայտարարություն է տարածել Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, որով դիմել է համամարդկային քաղաքակրթության ճակատագրով մտահոգ միջազգային բոլոր կազմակերպություններին առաջարկելով՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ»:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ մարտի 19-ին, ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:

Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է:

Մարտի 19-ին, Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվել էր տեղեկատվություն, որ սրտի կաթվածով Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել մի ադրբեջանցի: ԶԼՄ ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվել են մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։

Դպրոցական առարկայական օլիմպիադայի 2020-2021 ուստարվա եզրափակիչ՝ hանրապետական փուլին, որը կայացել է Երևանում, մասնակցել են նաև արցախցի աշակերտներ, որոնք առաջին, երկրորդ կարգի դպլոմներով ու գովասանագրերով վերադարձել Արցախ:

ՌԴ, խաղաղապահ առաքելություն

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը չի բացառել, որ Արցախի ու Ադրբեջանի միջև որոշ ենթակառուցվածքներ կարող են հեռավոր ապագայում վերագործարկվել՝ ռուսաստանցի խաղաղապահների կողմից։

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ աշխատանքները։

ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ մարտի 20-ին, խաղաղապահների աջակցությամբ, Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները:

Պաշտոնական լրահոս

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին, ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը:

Նույն օրը, նախագահն ընդունել է նաև Եվրասիայի հայ ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունների ներկայացուցիչ Ռենե Լևոնյանին:

Նախագահ Հարությունյանը մարտի 17-ին, այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ և տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, հանդիպել բնակչության հետ:

Նշենք, որ այդ հատվածներում նախատեսված է նոր բնակավայրեր հիմնել, որտեղ տեղափոխվելու են բնակվելու Արցախի բռնազավթված համայնքների բնակիչները:

ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը և կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։

Մարտի 16-ին, նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Կարեն Գեորգիի Գաբրիելյանին Արցախի Գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:

Մարտի 16-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել ՀՀ Պնախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Հանդիպան ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացներին։

Նույն օրը, Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ։

Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին, ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը:

ԱՀ խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծ, համաձայն որի նախատեսում է դյուրացնել զենք կրելու ընթացակարգերը:

Շաբաթվա ընթացքում Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ և քննարկել ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագրերի հետ կապված հարցեր:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy