Ճապոնիայում տեղի է ունեցել 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ․ հայտարարվել է ցունամիի վտանգ (տեսանյութ)
VIDEOՃապոնիայում տեղի է ունեցել 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Օդերևութաբանության գլխավոր գործակալությունը ցնցումներ է գրանցել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Միյագի պրեֆեկտուրայի տարածքում, Երևանի ժամանակով 13:09-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ջրի տակ՝ 60 կիլոմետր խորության վրա: Տարածաշրջանում հայտարարվել է ցունամիի սպառնալիք: Հնարավոր է, որ Միյագիի ափին ալիքի բարձրությունը կարող է հասնել մեկ մետրի: Ցնցումները զգացվել են Տոկիոյում: Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ:
Ճապոնիայի ատոմային էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ չի հայտնաբերել խափանումներ «Տոկաի -2» ատոմակայանների, ինչպես նաև «Ֆուկուսիմա -1» -ի և «Ֆուկուսիմա -2» -ի շահագործման մեջ:
Հաղորդվում է, որ Միյագի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից յոթ մարդ է տուժել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



