Նոր պահանջներ՝ Բաղրամյանից
SOCIETYՑուցարարների պայքարն ակտիվանում է, ակտիվանում են նաև պահանջները,- տեղեկացնում է Past.am-ը: Կազմակերպող խմբի կողմից առաջարկվում է, բացի հիմնական պահանջից` սակագնի աճի որոշման չեղարկում, առաջարկվում է ներկայացնել լրացուցիչ պահանջներ:
Դրանք են.
1. Խաղաղ ցուցարարների եվ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցում
2. ՀԷՑ-ի կուտակած պարտքերի անկախ միջազգային աուդիտ
3. Խախտումների մասով՝ դատական գործի հարուցում
4. Ռուսական ընկերությանը զրկել մենաշնորհից
5. Երվանդ Զախարյանի հրաժարականը, որպես ոլորտի պատասխանատու
6. ՀԿԾՀ ներկայիս կազմի լուծարում՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ
Հարկ է նշել, որ կազմակերպված միջոցառման, դրա շրջանակների մասին տարբեր կարծիքներ, այն օգտագործելու տարբեր եղանակներ են մշակվում, որոնք բոլորն էլ ժողովրդինն են, սակայն պետք է կենտրոնանալ այն խնդրի վրա, որն էլ հենց կոնկրետ պատճառ է հանդիսացել ժողովրդի այսօրինակ հավաքմանը:
Այս առումով նույն հարթակում խմբի ակտիվիստներից մեկը նշում է.
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարող է կրել երկակի բնույթ` 1-ինը` ինչ էլ թալանենք, ինչքան էլ թալանենք, լավա: 2- րդը` մանիպուլյացիոն քաղաքական բնույթ, այն է` օգտագործել ժողովրդական դժգոհությունը քաղաքական նպատակներով․ իշխանության կռիվ` անկախ ոլորտից Էական չէ, թե ում կողմից և ինչ նպատակներով է մշակված մանիպուլյացիոն պլանը: Որպեսզի ցանկացած պարագայում, հարգելի պայքարողներ, հարգելի ՀՀ քաղաքացիներ, մենք հաղթանակած դուրս գանք, ուղղակի անհրաժեշտ է հստակ պահանջ ներկայացնել` ՍԱԿԱԳԻՆԸ ԷԺԱՆԱՑՆԵԼՈՒ, որպեսզի չստացվի այնպես, որ սակագինը չբարձրացավ, բայց մանիպուլյացիան իրականացավ ու ինչ-որ մեկը եսիմ որտեղ, եսիմ ինչի հասավ, իսկ ժողովուրդը անիմաստ չքնեց գիշերները:
Սակագինը էժանացնելու պահանջը ունի երաշխիքային կշիռ` այս խաղում ցանկացած պարագայում հաղթող լինելու»:
Արուսիկ Տիգրանյան



