Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Ին­չի՞ մա­սին էր ակ­նար­կում եր­րորդ նա­խա­գա­հը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում քաղաքական իրողությունները հասել են մի հանգուցային կետի, որից հետո լուրջ տեղաշարժեր են սպասվում։ Բայց հանրության շրջանում դեռևս կուտակված բազմաթիվ հարցեր կան, որոնց պարզաբանումը իրադարձությունների փոթորիկների արդյունքում չկողմնորոշված մարդկանց դիրքորոշումների հստակեցման համար առանցքային գործոն կարող է լինել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը, դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, Արցախյան հիմնահարցին և կենսական նշանակություն ունեցող այլ խնդիրներին։

Եվ այս առումով բավական հետաքրքիր ուղերձներ են պարունակում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները։ Հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ վերջին շրջանում երրորդ նախագահը պարբերաբար ելույթներով է հանդես գալիս՝ լինեն դրանք հարցազրույցների, ասուլիսների, թե առանձին հայտարարությունների տեսքով։ Այս անգամ նա խոսեց իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից առաջ՝ դատարանի բակում։ Չնայած ելույթը կարճ էր, բայց ուշագրավ մեսիջներ կային։ Հիշեցնենք, որ դատարանի բակում Սարգսյանը մեկ անգամ ևս ելույթ ունեցել էր անցյալ տարի և հայտարարել էր, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այն ժամանակ շատերը չհասկացան, թե դատական նիստի հետ ի՞նչ առնչություն ունի Արցախյան հիմնախնդիրը։ Եվ ահա, պատերազմից հետո պարզ դարձավ այն ժամանակ Արցախյան հիմնահարցի շուրջ հնչած ահազանգերի նշանակությունը։

Այդ ահազանգերի անտեսման և Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց վարկաբեկման արշավի մասին կրկին բարձրաձայնելով՝ երրորդ նախագահը փորձում է անուղղակիորեն հասկացնել, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն իրականում ունեցել է Արցախյան հարցի ոչ հայանպաստ կարգավորման կամ, այսպես ասած, հակաղարաբաղյան ենթատեքստ, ինչի արձանագրումները մենք տեսնում ենք անցած տարի տեղի ունեցած պատերազմի արդյունքներով։ Բայց ուշագրավ է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, իսկ իշխանությունները Արցախի կարգավիճակի մասին կա՛մ լռում են, կա՛մ էլ ինչ-որ կցկտուր և անհոդաբաշխ հայտարարություններ են անում։ Եվ այս ենթատեքստում պետք է հասկանալ այն, որ այս անգամ ևս դատարանի բակում Սարգսյանը կրկնեց իր հայտարարությունն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ հիմքում դնելով Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը։ Իսկ հայկական պետականության՝ շարունակական ամրապնդման հարցը բազմաթիվ թելերով կապված է Արցախի սուբյեկտայնության խնդրի հետ։

Ուստի պատահական չէ, որ Սարգսյանը խոսում է քաղաքական խրամատը չլքելու մասին։ Խրամատում դիրքավորումը փաստում է հակառակորդի կողմից եկող վտանգը չեզոքացնելուն ուղղված պատրաստակամության մասին։ Սակայն այստեղ ուշագրավ է պետության և պետականության անվտանգության շեշտադրումը: Այսինքն, Սարգսյանի կողմից նշված քաղաքական խրամատն ուղղակիորեն վկայում է պետականությանը սպառնացող վտանգի մասին, իսկ այլ խոսքերով ասած՝ այսօր գործող քաղաքական մեծամասնությունը վտանգի է ենթարկում մեր պետականությունը։ Այսօր հասարակության առավել գիտակից հատվածն այն կարծիքին է, որ գործող իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն համապատասխան ձևով արձագանքել առկա մարտահրավերներին, դրա արդյունքում է, որ այսպիսի ոչ նախանձելի վիճակում ենք հայտնվել։ Լավ, այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ երրորդ նախագահը իշխանությունը զիջեց այսօրվա իշխանություններին։

Վերջինս իր հայտարարության մեջ դրա պատասխանն էլ է տալիս՝ հայտարարելով, որ ինքը կարող է հանուն ժողովրդի հեշտությամբ զիջել իր պաշտոնը և իշխանությունը, բայց երբեք չի լքի հայկական պետականությունը պաշտպանող խրամատը։ Այսպիսով, ըստ երևույթին, Սարգսյանն այն ուղերձն է հղում, որ իր գլխավորած քաղաքական պայքարը պաշտոնի և իշխանություն ստանալու համար չէ, այսինքն՝ այն աթոռակռվի տրամաբանությունից դուրս է։ Պատահական չէ, որ իշխանամերձ քարոզչամեքենան փորձում է ողջ քաղաքական պայքարը ներկայացնել «հների ու նորերի» և պարզ աթոռակռվի տրամաբանության մեջ:

Սա հակսանալի է գործողների պարագայում, սակայն փաստացի Սերժ Սարգսյանն իրեն այդ տրամաբանությունից դուրս է դնում։ Բայց հեշտությամբ իշխանությունը զիջելու մասին իր հայտարարությամբ երրորդ նախագահը նաև ակնարկում է, որ հանուն ժողովրդի ու հանուն պետականության գործող իշխանությունները տրամադրված չեն զիջել իրենց իշխանությունը, ամբողջ ուժով սոսնձվել են իրենց աթոռներին և պատրաստ են իրենց իշխանությունը պահել անգամ մեր պետականության թուլացման հաշվին։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day