Պերմյակովի դատավարությանը հնարավոր կլինի հետեւել ուղիղ հեռարձակմամբ՝ ռազմաբազայի մոտ տեղադրված վրաններից
SOCIETYԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դեկտեմբերի 18-ի դատավարությունը 102-րդ ռուսական ռազմաբազայում դռնբաց կլինի, բայց տեղերը կլինեն սահմանափակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ նշելով, որ նիստին հնարավոր կլինի հետեւել ուղիղ հեռարձակմամբ:
Ռազմաբազայի մոտ վրաններ կտեղադրվեն, որոնցում մեծ էկրաններ կլինեն: Դրանցից մեկում նիստին հնարավորություն կունենան հետեւելու լրագրողները, մյուսում՝ քաղաքացիները: Ամեն վրանում կտեղավորվի մինչեւ 80 մարդ:
Դահլիճում եւ ռազմաբազայի մուտքի մոտ կլինեն դատական կարգադրիչներ ու հայ ոստիկաններ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...



