Լիբիայում բախման հետեւանքով ութ մարդ է զոհվել
SOCIETYԼիբիայում Տրիպոլիից դեպի արեւելք երկու թշնամական ճամբարի կատաղի բախման հետեւանքով ութ մարդ է զոհվել: Այդ մասին գրում է թունիսյան Tunisie Numerique պարբերականը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Զոհվածների թվում մեկ խաղաղ բնակիչ կա, որը ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է հիվանդանոցում:
2011-ի փետրվարին Լիբիայում ժողովրդական հուզումները եւ դրանց հետեւած պատերազմը, որը հանգեցրեց երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալմանը եւ սպանությանը, պետությունը 2 ճամբարի են բաժանել: Զինված պայքար են մղում Տրիպոլիում գտնվող պրոիսլամիստական իշխանությունները եւ համաշխարհային հանրության աչքում լեգիտիմ իշխանությունը արեւելքում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...



