Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իսկ ինչպե՞ս են նախկինում միս աղացել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մսաղացի գյուտի համար մենք պարտական ենք Կարլ Դրեզին (1785-1851), չնայած այս գերմանացի գյուտարարը առավել շատ հայտնի է որպես մարդ, ով հորինել է հեծանիվը: Նրանից որոշ ժամանակ անց նմանատիպ մեխանիզմ է հորինել նաև ավստրիացի Պետեր Միտտերհոֆերը, որը փորձել է օգնել իր կնոջը: Ինչպես տեսնում ենք, մսաղացների պատմությունը սկսվել է միայն 19րդ դարի կեսերից, և այն հասանելի է դարձել յուրաքանչյուր ընտանիքի խոհանոցում շատ ավելի ուշ: Իսկ ինչպե՞ս են մարդիկ միս մանրացրել մինչև այդ հայտնագործությունը:

Պարզվում է, որ աղացած միս նախկինում ստացել են՝ օգտագործելով հատուկ դանակներ: Այն ունեցել է կիսաշրջանի ձև և երկու բռնակ: Դանակը պտտելով՝ հնարավոր է եղել աստիճանաբար միսը մանր կտրատել և ստանալ աղացած միս, սակայն, չնայած բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, ստացվել է բավականին կոպիտ աղացած միս: Նրբերշիկների արտադրության մեջ, երբ պահանջվում էր հսկայական քանակությամբ միս մանրացնել, օգտագործվել է հատուկ մեքենա, որի մեջ նման մի քանի դանակ վեր ու վար են արել փայտե հարթության վրա: Որպեսզի դանակներն ամեն անգամ խփեն մսի տարբեր կտորների, փայտե հարթությունն անընդհատ պտտվել է: Նման մեքենայով 25 կիլոգրամ միս կտրատելու համար պահանջվել է մոտ քառասուն րոպե: Սարքը աշխատել է էլեկտրական շարժիչով կամ ձիու օգնությամբ: Արդյունաբերական մասշտաբով միսը մանրացնելու ևս մեկ մեխանիզմ է գոյություն ունեցել: Դա եղել է պտտվող անոթ, որի վերին մասում տեղադրված են եղել մի քանի դանակներ, որոնք նույնպես պտտվել են իրենց առանցքի վրա: Նման սարքը ունակ է եղել միանգամից 62 կգ խոզի միս կամ 50 կգ տավարի միս վերածել մսի ֆարշի:

Այնուամենայնիվ, նախքան միսը անոթի մեջ դնելը, անհրաժեշտ է եղել այն վերածել փոքր կտորների: Տնային խոհանոցներում ևս եղել են նմանատիպ միս մանրացնող մեքենաներ, սակայն շատ ավելի ուշ: Այդ սարքերում հատուկ դանակները վերև-ներքև են շարժվել ձեռքի լծակի օգնությամբ: Եղել են նաև, այսպես կոչված, մսի «ջրաղացներ», որոնք ավելի շատ են նման եղել մեզ ծանոթ ժամանակակից մսաղացներին: Դա գլանաձև անոթում տեղադրված լիսեռ է եղել, որի վրա եղել են պողպատե ելուստներ: Լիսեռը պտտեցրել են բռնակով, որի արդյունքում ելուստները, որոնք տեղաբաշխված են եղել պարուրաձև, մսի կտորները մղել են դեպի անոթի ստորին և վերին հատվածում գտնվող դանակները: Այստեղ տարբերությունն այն է, որ ժամանակակից մսաղացների դեպքում միսը լցվում է ձագարի մեջ, իսկ աղացած միսը դուրս է գալիս ձագայրի նեղ ծայրից: Բացի այդ, եղել են նաև այնպիսի յուրահատուկ մեքենաներ, որոնք ունակ են եղել միսը կտրատել խորանարդիկներով:

Միսը մղվել է խաչաձև սրված դանակների վանդակի վրա, իսկ վանդակի կողքերից շարժվել են երկու դանակներ, որոնք էլ միսը վերածել են խորանարդիկների: Ի վերջո, չի կարելի չհիշատակել մսի մանրացման ձեռքի «սեղանային» մեքենան: Այդ սարքի մեջ մսի կտորը զսպանակային հրիչի օգնությամբ մղվել է կիսաշրջանաձև շեղբերով դանակի վրա: Այս մեքենան ունեցել է հնարավորություն կարգավորել կտրտվող մսի հաստությունը, և շատ հարմար է եղել խոզապուխտ, երշիկ պատրաստելու կամ անհրաժեշտ հաստության տապակի միս ստանալու համար: Հիմա, հասկանալի է, այդ գործը շատ ավելի հեշտացել է՝ շնորհիվ բազմատեսակ էլեկտրական մսաղացների և խոհանոցային կոմբայնների...

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46