Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


Դար­ձել են խա­բե­ու­թյան զոհ, ընդ որում՝ մի­ա­կը չեն․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ նախորդ տարի Մարի Գ.-ն ու ամուսինը որոշում են սեփական տուն կառուցել Կոտայքի մարզում գտնվող Ակունք գյուղում: «Գտանք ռուսական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում: «Աստվել» ՍՊԸ-ն էր՝ «Էկոպան Արմենիա» ապրանքանիշով: Ուզում էինք յուրահատուկ կառուցվածքով տուն ունենալ: Հանդիպեցինք կազմակերպության ներկայացուցչի՝ Սիրեկան Մարտիրոսյանի հետ, նրա հետ պայմանագիր ենք կնքել, 17 հազար 5 հարյուր ԱՄՆ դոլար գումար տվել: Մարդը վերցրեց այդ գումարը և հիմա չկա: Հետո արդեն պրպտումների արդյունքում պարզվեց, որ նույնը տեղի է ունեցել նաև այլ մարդկանց հետ: Նրանցից մեկը շատ վաղուց արդեն դիմում է ներկայացրել ոստիկանություն, բայց ոչինչ չի արվել, հակառակ դեպքում՝ եթե հիմա Մարտիրոսյանին ձերբակալած լինեին, մենք ու շատ այլ մարդիկ այսօր նույն խնդրի առաջ չէինք կանգնի: Մենք ճանաչում ենք 2 հոգու, ովքեր նրա խաբեության զոհն են դարձել, բայց մեզ հասած տվյալների համաձայն՝ 13 հոգի նույն խնդրի առաջ են կանգնած»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարին:Նշում է՝ դիմել են ոստիկանություն:

«Շուտով արդեն ութ ամիս կլինի, ինչ մեզանից վերցրել է գումարը, մեզ թողել անտուն, ունենք բոլոր փաստաթղթերը, իր տվյալները, բայց մարդը հանգիստ շրջում է: Գործը բավականին երկար ժամանակ մնացել է ոստիկանությունում: Ամիսներ շարունակ ոչինչ չի արվել: Հետո մենք խնդրել ենք, որ գան և տեղազննություն անեն, արձանագրեն՝ ինչպիսի վիճակ է: Ձգել են գործը, որքան հնարավոր է: Այն պահին, երբ մենք ասացինք, որ դիմելու ենք լրատվամիջոցներին, գործը տեղափոխեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն: Դրանից հետո անցել է չորս ամիս: Այդքան ժամանակ է՝ Սիրեկան Մարտիրոսյանն ազատ պտտվում է, իր համար չի սահմանվել անգամ տեղաշարժի արգելք: Քննիչն ասում է՝ չենք գտնում իրեն: Հարցնում ենք՝ ինչպե՞ս եք փնտրում: Պատասխանում են՝ զանգահարում ենք, չի պատասխանում:

Հաջորդիվ ասում ենք՝ մարդը մեր գումարը վերցրել է, կարող է ուղղակի երկրից գնալ: Պատասխանը հետևյալն է՝ չի կարող գնալ, կորոնավիրուս է: Գործն անընդհատ ձգձգվում է: Այժմ էլ մենք զգացողություն, կասկածներ ունենք, որ իրավապահ մարմինները համագործակցում են նրա հետ, քանի որ նույն մարդու խաբեությունից տուժած մեկ այլ քաղաքացու գործն այն քննիչի սեղանին էր, ում մոտ հայտնվեց նաև մեր գործը: Հարցնում էինք՝ ինչո՞ւ տուժած քաղաքացու դիմումի հիման վրա մինչև հիմա Մարտիրոսյանի նկատմամբ գոնե հետախուզում չեք հայտարարել: Գուցե այս մարդն ազատության մեջ լինելով՝ շարունակում է խաբել այլ մարդկանց: Կնիք ունի, պայմանագրեր է ստորագրում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Այսօր արդեն, երբ Մարիի ընտանիքը սկսել է ինքը կառուցել տունը, շեշտում է՝ Մարտիրոսյանը բավականին մատչելի գին է առաջարկում կառուցվելիք տան համար: «Հիմա, երբ ինքներս աշխատանքները սկսել ենք, հասկանում ենք, որ իր ասած գնով անհնարին է նման տուն կառուցել: Ինքը գործում է հետևյալ սխեմայով՝ գայթակղվում ես մատչելի գնով, գումարը տալիս ես, բացի դա, ունի կնիք, իր ստորագրությամբ պայմանագիր, իսկ դա վստահություն է ներշնչում: Ի դեպ, մեզ մոտ ինչ-որ աշխատանքներ արել էր, որ իրեն մնացած գումարն էլ տայինք: Ընդ որում, արված աշխատանքների որակը սարսափելի էր, բայց նա ցույց էր տվել, որ գործ է անում էլի գումար կորզելու նպատակով: Ստացվում է՝ մարդկանց խաբում է, վերցնում գումարները և իր համար հանգիստ ման գալիս, իսկ պետական մարմինները լրիվ նորմալ են վերաբերվում սրան, դեռ մի բան էլ մեզ ասում են՝ ինչո՞ւ եք նյարդայնանում»,-պատմում է Մարին:

Հետաքրքրվում ենք՝ փորձե՞լ են կապվել ռուսական ընկերության հետ: «Այո, կապվել ենք ռուսական ընկերության հետ: Մեզ ասացին, որ տեղյակ են խնդրի մասին, իրենց անընդհատ զանգահարում են: Նշեցին՝ «նրան հինգ հազար դոլարով ֆրանչայզ ենք վաճառել, հիմա ինչպե՞ս եք պատկերացնում՝ գանք, տասը հատ տուն կառուցենք»: Այսինքն՝ Սիրեկանը գնել է այդ ներկայացուցչությունը՝ դրա անվան տակ մարդկանց վստահություն ներշնչելու նպատակով: Ռուսական ընկերությունը որևէ պատասխանատվություն չի ստանձնում»,-ասում է մեր զրուցակիցը: Նշում է՝ գործը քննիչ Արկադի Ղումաշյանի մոտ է:

«Ամեն դեպքում մինչև վերջերս նրա մոտ էր: Միայն օրեր առաջ Սիրեկան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով: Հիմա հույս ունենք, որ հետախուզում կհայտարարվի նրա նկատմամբ: Գիտենք, որ ոչինչ չունի՝ ո՛չ մեքենա, ո՛չ տուն: Զավեշտալին այն է, որ քննիչին մենք ենք տեղեկություն տալիս, թե հիմա նա որտեղ է: Քննիչը մեզ ասում է՝ տեղը չգիտենք, մենք տեղն ասում ենք, հետո հարցնում՝ կգնաք ու բերման կենթարկե՞ք: Հարցին ի պատասխան՝ մերժում ենք ստանում: Մեզ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մարդու նկատմամբ հետախուզում չեն հայտարարում այն դեպքում, երբ քաղաքացիներից ունեն դիմումներ, կան փաստաթղթեր»,նշում է Մարին: Զրույցը եզրափակելով՝ ընդգծում է, որ լրատվամիջոցներին դիմելու առաջին նպատակն այն է, որ այլևս որևէ մեկը Սիրեկան Մարտիրոսյանի խաբեության զոհը չդառնա:

Լուսանկարում՝ Սիրեկան Մարտիրոսյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU